News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 03
USD
482.49
EUR
539.28
RUB
7.02
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը


Իմ որոշմամբ մարտ ամսին բարձրաստիճան պաշտոնյաները պարգեւավճար չեն ստանալու եւ այդ գումարներն օգտագործվելու են կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դիտարկմանը, որ 2019-ից սկսած պաշտոնյաներին տրվող պարգեւավճարները կարող էլ հատկացնել թոշակառուներին, Փաշինյանը ասաց. «Եկեք միասին անենք մի շատ կարեւոր գործողություն. Ուրեմն պարգեւավճարների համար տարեկան օգտագործվում է 1 մլրդ դրամ գումար: Ես գործողություն արեցի, թե  ինչ տեղի կունենա, եթե ձեր առաջարկը իրականություն դարձնենք: Այդ մեկ մլրդ դրամը եթե բաժանենք թոշակառուների 500 հազար թվի վրա, ստացվում է, որ տարվա ընթացքում ամեն թոշակառուի այս գումարից կհասնի 1980 դրամ: Ամեն ամիս ամեն թոշակառուի գումարը կավելանա 165 դրամով: Եթե սա շատ կարեւոր բան եք համարում, ամիսը 164 դրանմով ավելացնելը, մենք մեր որոշմամբ արդեն իսկ հունվարի 1-ից այդ 165 դրամից միջինը 24 անգամ ավելի շատ բարձրացրել ենք թոշակները»,-ասաց Փաշինյանը:

Հարցին, թե ի՞նչ հարց են լուծել բարձրաստիճան պաշտոնյաներին պարգեւավճարներ տալով, վարչապետը պատասխանեց. «Մենք լուծել ենք կարեւոր խնդիր. Մենք կարողացել ենք 2019-ին աննախադեպ բարձր տնտեսական ցուցանիշներ ապահովել, որի արդյունքներով 2018-ից մինչեւ հիմա 1 մլն 90 հազար մարդու աշխատավարձ, թոշակ, նպաստ ենք բարձրացրել: Ես հասկանում եմ, որ ադյդ թեման շատ շահարկումների տեղիք է տալիս, բայց ես ցույց տվեցի, թե այդ շահարկման հետեւում ինչ է գրված:

Մենք բարձրաստիճան պաշտոնյաների պարգեւավճարների համար մեկ մլրդ դրամ ենք հատկացրել, իսկ 2020-ի բյուջեով զինծառայողների, փրկարարների, ուսուցիչների, անտառապահների աշխատավարձերի բարձրացման, նվազագույն աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացման համար հատկացրել ենք 71,6 մլրդ դրամ: Այսինքն այդ գումարի 1,4 տոկոսի չափով ենք տրամադրել պարգեւավճարներին, որի արդյունքում ունեցել ենք 98,6 տոկոսի էֆեկտ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ