News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 03
USD
482.49
EUR
539.28
RUB
7.02
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը


Մի տնից չենք, մի հալի եք: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ոնց եք դիմանում մեզ:

«Ես գիտեմ, որ ձեզնից շատերի համար դժվար է, եւ հիմա այս ճգնաժամի պատճառով առավել եւս դաժվար է: Երբ ասում եմ, որ ձեր բոլոր ցավերն իմ սրտում են, ձեր բոլոր կարքիներն իմ մտքում են, դա ուղղակի խոսք չէ: Դա գիտակցություն է, դա հոգեվիճակ է եւ դա մտքի կարգաբերում է:

Ուզում եմ ասել, որ եթե ձեզ համար այդքան դժվար է, եւ ձեր մոլոր կարիքներն իմ մտքում են, չեմ թաքցնի, որ ինձ համար նույնպես  դժվար է: Ես էլ դիմանում եմ այնպես, ինչպես դուք եք դիմացել 30 տարի շարունակ ամենատարբեր զրկանքների, ամենատարբեր անարդարությունների ու փորձությունների»,-ասաց Փաշինյանը:

«Մի տնից չենք, մի հալի եք: Ինչպես բոլորդ եք դիմանում, այդպես էլ ես եմ դիմանում: Ինձ համար ռաջին հերթին պատիվ է ծառայելը եւ այնպես անելը, հնարավորություն ունենալ այնպիսի գործունեությունը ծավալել, որ ի վերջո, Հայաստանի Արցախի քաղաքացիները հուսահատության գիրկը չընկնեն: Հավատացեք, հանուն սրա ես անում եմ ամեն ինչ, կանեմ ամեն ինչ: Կասկած չկա, որ միասին կհաղթենք»,-ընդգծեց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ