News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բավականին թվով վարորդներ, ցավոք, վարակվել են կորոնավիրուսով եւ այսպիսի խնդիր կա, որ շատ վարորդներ սահմանը հատելիս կարանտինում են պահվում. կարծում եմ, որ պրոֆեսիոնալ վարորդների բավականին մեծ պահանջարկ կա։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան լայվի միջոցով պատասխանելով քաղաքացիների հարցերին։

Նշենք, որ օգտատերերից մեկը վարչապետին նման հարց էր ուղղել. «Այս դժվար օրերին ինչո՞վ կարող եմ օգտակար լինել ազգիս։ Ունեմ վարորդական մեծ փորձ, սակայն այլ տարբերակներով էլ կարող եմ օգնել»։

Վարչապետն ասաց, որ Առողջապահության նախարարությունը փնտրում է վարորդների՝ պայմանագրային հիմունքներով. «Դիմեք տեղեկատվական-միասնական հարթակի միջոցով եւ ձեր ծառայություններն առաջարկեք։ Ասեմ, որ բեռնափոխադրող ընկերությունները նույնպես այս պահին վարորդների բավականին պահանջարկ ունեն։ Ցավոք սրտի, գիտեք, որ ամբողջ աշխարհում տարածված է կորոնավիրուսը, եւ գիտեմ, որ բավականին թվով վարորդներ, ցավոք, վարակվել են կորոնավիրուսով եւ այսպիսի խնդիր կա, որ շատ վարորդների սահմանը հատելիս կարանտինում են պահում։ Կարծում եմ, որ պրոֆեսիոնալ վարորդների բավականին մեծ պահանջարկ կա։ Եթե դիմեք բեռնափոխադրող ընկերություններին էլ, դա նույնպես մեծ ծառայություն կլինի մեր երկրին»։

Փաշինյանը շեշտեց, որ քաղաքացին կարող է նաեւ որպես կամավոր Առողջապահության նախարարությունում աշխատել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ