News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում X մարդը X օգնություն է բաժանել X տեղում եւ դրա մասին լայնածավալ ռեպորտաժներ են ցուցադրվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ այդ ռեպորտաժից հետո ինքը մի այսպիսի վարժություն է արել. «Ես խնդրեցի մեր մարմիններին հաշվել, թե կոնկրետ ինչ է բաժանվել եւ ինչ գնի: Մենք պարզեցինք, որ բաժանված մեկ տոպրակի պարունակության գինը մոտավորապես 3 հազար դրամ է եղել: Երբ բաժանված տոպրակները հաշվեցինք, պարզվեց, որ բաժանվել է 350-400 հազար դրամի օգնություն: Երբ այս թիվը համեմատեցինք հեռուստատեսային գովազդի րոպեների հետ, որի համար ենթադրում ենք՝ չի վճարվել, ստացվեց, որ այս ձեւով հեռուստատեսային գովազդի գներից ավելի էժան է ստացվում:

Այսինքն այս երեւույթը իսկապես պետք է գնահատականի արժանանա: Այսինքն հեռուստատեսային գովազդի րոպեի գնից պակաս աջակցություն է բաժանվում եւ այդ առիթով հեռարձակվում է գովազդ: Ստացվում է, որ սա շատ ձեռնտու, շահավետ գործողություն է, որն այնքան էլ բարեգործություն չէ, այլ սեփական գովազդային հոլովակ է»,-ասաց Փաշինյանը:

Տպել
Ամենաշատ