News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բոլոր երեխաներին չի կարելի սոցիալական աջակցություն տրամադրել, որովհետեւ Հայաստանում կան բազմաթիվ սոցիալապես ապահովված ընտանիքների երեխաներ: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է պետությունը  միայն այն երեխաներին աջակցություն տրամադրում, որոնց ծնողները երկկողմանի են գործազուրկ:

«Մենք հիմա նաեւ երեխաների նույնականացման հետ կապված բարդություն ունենք, եւ հիմա աշխատում ենք, որ ամեն գումար հատկացնելիս իմանանք՝ ում ենք հատկացնում, այդ երեխաների ծնողների մասին տվյալներն իմանանք: Ցավոք, մեր երկրում ամեն ինչ չէ, որ թվայնացված են: Հետագա ծրագրի ընդլայնման հարցը կքննարկենք եւ եթե լինեն հիմնավորումներ, չեմ բացառում, որ ծրագիրն իսկապես ընդլայնվի»,-ասաց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ