News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ , Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ գլխավոր Դատախազության բողոքը: Վերաքննիչ քրեական դատարանը այսօր՝ ապրիլի 6-ին, նման որոշում կայացրեց:

Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ռազմիկ Աբրահամյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանը:

Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանին առաջին ատյանի դատարանն ազատ էր արձակել կալանքից։ Դրանից հետո Դատախազությունը որոշումը բողոքարկեց դատարանի այդ որոշումը։

Նշենք, որ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) եւ 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):

Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանից բացի մեղադրանք է առաջադրվել նաեւ փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ