News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վերին Լարսում ստեղծված իրավիճակը կապված է եւ եղանակի հետ, եւ կորոնավիրուսի համաճարակի հետ: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դիտարկմանը, որ Լարսի անցակետում ահավոր իրավիօճակ է հայկական բեռնատարների համար, Փաշինյանն արձագանքեց. «Մենք ինքներս էլ օտարերկրյա վարորդների շարժը մեր երկրով եւ բեռների շարժը որոշակիորեն սահմանափակում ենք՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Նույնը տեղի է ունենում Վրաստանում, ռուսաստանում: Հիմա ինչ-ինչ հանգամանքներից ելնելով Վերին Լարսից սկսել են օգտվել նաեւ թուրքական բեռնատարներ եւ Լարսի սովորական ծանրաբեռնվածությունը կրկնապատկվել, եռապատկվել է: Ըստ մեկնաբանությունների, քանի որ նավահանգիստներում սահմանափակումներն ավելի խիստ են, եւ Թուրքիա-Իրան սահմանը փակվել է, նաեւ Թուրքիա-Նախիջեւան սահմանը, դրանով է  բացատրվում, որ թուրքական բեռների մի մասն ուղղվել է դեպի վերին Լարս»:

Վարչապետը հավալեց, որ այո, Վրաստանում կարանտին է սահմանված, մեր բեռնատարները որոշակի շարասյունով են ուղեկցվում, եւ առաջանում են բարդություններ. «Մենք այս թեմայով աշխատում ենք եւ Վրաստանի, եւ Ռուսաստանի կառավարության հետ: Այստեղ այո,  խնդիրներ կան: Մենք պայմանավորվել ենք ՌԴ իշխանությունների հետ, որ ԵՏՄ բեռների համար կանաչ ուղի կբացվի: Դրա կյանքի կոչումը պրոցեսի մեջ է»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այսօր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում նույնպես այդ հարցը քննարկել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ