News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Այս ճգնաժամային պայմաններում վարձով տների գները կընկնեն, սովորաբար ճգնաժամերի արդյունքում այսպես պատահում է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան լայվի միջոցով պատասխանելով քաղաքացիների հարցերին։

Նշենք, որ քաղաքացիներից մեկը հարցնում էր վարչապետից՝ ե՞րբ են վարձով բնակարանների գները կարգավորվելու օրենքի շրջանակներում. «Ում մտքով ինչ գին անցնում է՝ ասում են։ Միջին վիճակով վարձով տունը սկսում է 100 հազար դրամից, գոնե լինի գնահատման համակարգ ու պարտադիր վարձակալման պայմանագիր»։

Վարչապետն էլ պատասխանեց. «Այս ճգնաժամային պայմաններում վարձով տների գները կընկնեն, ինչնն այդքան էլ լավ չէ, որովհետեւ կարծում եմ, որ պետք է ոչ թե վարձով տների գներն ընկնեն, այլ պետք է աշխատենք, որ քաղաքացիների եկամուտներն ավելանան»։

Տպել
Ամենաշատ