News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեր հակաճգնաժամային առաջին միջոցառման շրջանակներում ՓՄՁ-ները կարող են վարկ վերցնել զրո տոկոս տոկոսադրույքով, եթե դա վերաբերում է աշխատողներին աշխատավարձը կամ հարկերը վճարելուն: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կոմունալ վճարները համար մենք վարկը կսուբսիդավորենք 10 տոկոսով, այսինքն վարկի տոկոսից կհանենք 10 տոկոս, սարքավորումների մասով կսուբսիդավորենք 5 տոկոսի չափով, հումքի դեպքում 6 տոկոսի չափով:

Բայց եթե այդ ձեռնարկություններն արտադրության ոլորտում են, կարող են օգտվել նաեւ հակաճգնաժամային 3-րդ միջոցառումից: Այստեղ մենք նրանց կառաջարկենք մինչեւ 50 մլն դրամի վարկ: Ընդ որում, առաջին 6 ամիսը նրանք ընդհանրապես չեն սպասարկի վարկը: Առաջին տրում վարկը կլինի անտոկոս, երկրորդ տարում  կլինի 12 տոկոս»,-ասաց Փաշինյանը:

Տպել
Ամենաշատ