News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Աշխարհում կորոնավիրուսի տարածման հետ զուգընթաց մի շարք ամերիկացիներ, այդ թվում՝ նախագահը, ունեին որոշակի կարծիք՝ խոսելով կատակլիզմի մասին։ Նրանք անվանում էին դա «չինական վիրուս» կամ հատկապես ռասիստական դեպքերում՝ «քունգ ֆու գրիպ»։ Անկախ տերմինաբանությունից՝ ուղերձը պարզ էր․ որն էլ լինի COVID-19-ի պատճառը, դա ուրիշի մեղքն է, գրում է AP-ն։

Ամերիկյան փորձի կարեւորագույն գիծը կարճ հեռավորության վրա մնացած աշխարհին պահելն էր տնտեսության, տեխնոլոգիաների, մշակույթի կամ որեւէ այլ ոլորտում։ Ճշմարտությունն այն է, որ ամերիկացիները միշտ կղզիացած էին, որտեղ բազմալեզու մարդիկ հանդիպում էին ավելի հազվադեպ, քան մյուս երկրներում։ Սակայն վիրուսը, որը հայտնվել էր այդտեղ հեռավոր «ուրիշ տեղից», այլ բան է նշանակում։

«Դա վախերի շարունակությունն է, որոնք մենք ունեինք նախկինում»,-ասում է պրոֆեսոր Ջենիֆեր Շուբան։ «Մենք այդօրինակ երեւույթ տեսել ենք եւ նախկինումա»։

«Կորոնավիրուսը սպանում է գլոբալիզացիան այն տեսքով, որով այն մեզ հայտնի էր»,-նշել է արտասահմանյան պարբերականներից մեկը։

Քիչ հավանական է, որ գլոբալիզացիայի մեծ մասը, որին ամեն օր առնչվում է ամերիկացիաների մեծամասնությունը՝ նրանց այֆոնների մասերը, մատչելի սպառման ապրանքները, ոչ սեզոնային մրգերը, ամբողջ աշխարհում վիրտուալ հարթակում հաղորդակցվելու ունակությունը, կանհետանա, գոնե, ընդմիշտ։ Սակայն կորոնավիրուսի ընթացքում երկար ձգված տագնապն ու դրա ազդեցությունը գրեթե միանշանակ կփոխեն խաղաղության ավելի լայն դերի մասին կարծիքը ամերիկացիների կյանքում։

Իր  244-ամյա գոյության ընթացքում Ամերիկայի հարաբերությունները նմացած երկրների հետ շատ լարված էին, պայմանավորված ուրիշ ազգերի հետ համագործակցության ընտրությամբ կամ երկիրը վերածելով դաժան անհատականությունների երկիր։

19-րդ դարում արդյունաբերական հեղափոխությունից սկսած՝ բնակչության մի մասը ցուցադրում էր անզգուշություն օտարների նկատմամբ, որոնք ցանկանում էին աշխատել ավելի ցածր վարձատրությամբ։ Դա բարենպաստ հող էր պոպուլիստ քաղաքական գործիչների համար։

Ի վերջո, իհարկե, գոյություն ունի վախ՝ «անհայտ ուրիշի» հանդեպ, այնպիսինի, որը «գլոբալիզմ» բառին թույլ է տալիս վերածվել չարագույժ, երբեմն հակասեմական մակդիրի: «Մարդկային վիճակ է անհայտից վախենալը: Այս պատճառով մարդիկ այդ ամենը միավորում են «վտանգ» կամ «հեռու մնալ» հասկացությունների մեջ»,- ասում է Մերեդիտյու քոլեջի քաղաքագետ Ջեֆրի Մարտինսոնը:

Փոխգործակցության կողմնակիցները կարծում են, որ կարեւոր է հիշել հետեւյալը. Երկրորդ աշխարհամարտից սկսած ամերիկացիները փոխգործակցության պտուղներից նույնքան օգուտ են քաղել, որքան տուժել են դրա վնասից:

«Համավարակը ցույց տվեց, որ հիվանդությունները եւ կյանքի մյուս ասպեկտները ներկայումս չեն կարող կասեցվել սահմաններով»,- ասում է Հարավի համալսարանից քաղաքագետ Սքոթ Ուիլսոնը:

«Սա ցույց է տվել պատասխանի տեսակետից ինտեգրման կարեւորությունը,- ասում է Ուիլսոնը: - Առանց գլոբալ ինստիտուտների եւ գլոբալ համագործակցության մենք ավելի վատթար վիճակում կլինեինք... Մենք կարող ենք հետ շրջվել»:

Այսպիսով, ի՞նչ կլինի հետո: Նյու Յորքի Ադելֆի համալսարանի գիտնականների Գլոբալ ծրագրի գիտաշխատող Ջոնաթան Քրիսթոլը կանխագուշակում է, որ կորոնավիրուսը «բոլոր կողմերի համար զինամթերք կապահովի»: «Գլոբալացման եւ ազատ առեւտրի դեմ հանդես եկող մարդիկ ախտածինի տարածումն օգտագործելու են որպես այն բանի փաստարկ, թե ինչու մենք պետք է հրաժարվենք գլոբալացումից: Սա կձեւակերպվի ներգաղթի տեսանկյունից, հակաչինական տրամադրությունների տեսնակյունից,- ասում է նա: - Մարդիկ, որոնք նախընտրում են փոխկապվածությունը, համատեղ աշխատանքը կօգտագործեն ընդհանուր նպատակին հասնելու համար՝ որպես իրենց փաստարկներին աջակցելու միջոց»:

Վիրուսային դարաշրջանի մեկ կողմնակի էֆեկտը կարող է գլոբալացումը փաստացի խթանել: Ճանապարհորդելու կամ անձամբ հանդիպելու հնարավորությունից զրկված մարդիկ ինչպես երբեք խորացել են վիրտուալ շփման մեջ: «Ես տեսա, որ առցանց աշխատելն իրականում խրախուսում է կապերն ամբողջ աշխարհում»,- ասում է Միչիգանի «Հույսի» քոլեջից տնտեսագետ Սթիվեն Լ.Ս. Սմիթը, որը զբաղվում է համաշխարհային առեւտրով: «Սա կարող է ավարտվել ավելի խոր գլոբալացմամբ, սակայն անվտանգության վտանգների մասին ավելի իրազեկված»,- ասում է նա:

Հարցն այն է, թե ինչպե՞ս ձեւավորել աշխարհում ԱՄՆ տեղը, որ հնարվորինս շատ օգուտ ստացվի՝ սպառնալիքի տակ չդնելով վերահսկումն ու ինքնիշխանությունը:

«Եթե անգամ համավարակը մեզ ինչ-որ բան էլ սովորեցի, ապա այն, որ մենք բոլորս խոցելի ենք այդպիսի ուժերի առջեւ»,- ասում է Պիտսբուրգի միջազգային գործերի խորհրդի նախագահ եւ գործադիր տնօրեն Բեթի Քրուզը. «Մեկուսացումն այն չէ, ինչը մենք կարող ենք մեզ թույլ տալ: Ազգը չի կարող իրեն թույլ տալ չլինել գլոբալ առումով կապված»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ