News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 27
USD
483.82
EUR
530.41
RUB
6.81
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի կրթության դեպարտամենտն արգելում է դպրոցներին Zoom օգտագործել հեռավար դասերի համար մի քանի շաբաթ անց, երբ ուսանողները եւ դասախոսներն անցել են այդ հարթակում տեսակոնֆերանսների միջոցով դասերին, հաղորդում է Americaru-ն։

Դեպարտամենտի ղեկավար Ռիչարդ Քարանսը հայտարարել է, որ բոլոր դպրոցները պետք է հրաժարվեն այդ ծառայությունից «հնարավորինս արագ»։ Դրա փոխարեն դպրոցները պետք է օգտագործեն Microsoft-ի ռեսուրսները, որոնց շուրջ դեպարտամենտն արդեն սկսել է վերապատրաստել ուսուցիչներին եւ աշխատակիցներին, քանի որ դրանք համապատասխանում են սովորողների մասնավոր կյանքի անձեռնմխելիության մասին օրենքին։

Վերջին օրերին բազմաթիվ մտահոգություններ էին ի հայտ եկել անվտանգության խնդիրների շուրջ, որոնք հայտնաբերվել էին հարթակի օգտատերերի կողմից՝ ներառյալ քսենոֆոբական սպառնալիքներն ու պոռնոն։

Zoom հարթակում վիրտուալ հավաքները հեշտությամբ միավորվում են մեկ հղմամբ, ինչը դարձնում է հարթակը բավականին գրավիչ մեծ խմբերի համար, ինչպիսիք են դասարանները, սակայն դարձնում է օգտատերերին խոցելի պատահական, իսկ երբեմն նաեւ վիրավորական ներխուժումների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ