News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություների շուրջ 230 երեխա վերադարձվել են կենսաբանական ընտանիքներ եւ նրանց ընտանքիներն ընդգրկվել են աջակցության ծրագրերում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6–ին, քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե փակված մանկատների երեխաների հարցն ինչպես է լուծվելու, որտե՞ղ են, ինչպե՞ս են ապրում, ո՞վ է խնամում, կան մարդիկ, որոնք զավակ չունեն եւ ուզում են որդեգրել, հիմա ո՞ւմ պետք է դիմեն եւ ինչպես։

«Նախկինում այդ երեխաները պահվում էին այդ բավականին տխուր հիմնարկներում եւ մեր քաղաքականությունն այն է, որ այդ երեխաները վերադառնան եւ ապրեն իրենց ընտանիքներում։ Այն գումարները, որ մենք ծախսում էինք այն հաստատություններում, հիմա ծախսում ենք այդ ընտանիքներում եւ ներկայումս այդ ընտանիքները ստանում են նաեւ բնաիրային փաթեթներ, իսկ այն երեխաները, որոնց անհնար էր ընտանիք վերադարձնել, նրանց էլ տեղավորում ենք աջակցության ծրագրերում ներառված խնամատար ընտանիքներում, եւ այդ ընտանիքները ստանում են 136 հազար դրամ աջակցություն եւ ևս 30 տոկոս հաշմանդումություն ունեցող ամեն երեխայի համար։ Այս պահին 48 ընտանիքներում են 68 երեխաներ։ Որդեգրման համար անհրաժեշտ է դիմել մարզպետարան կամ Երեւանի քաղաապետարան»,– ասաց Փաշինյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ