News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 04
USD
482.11
EUR
539.87
RUB
6.97
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը


2018-ի ամռանը մենք որոշում ընդունեցինք, որով քաղաքացիների 13 մլրդ դրամի վարկային տույժ, տուգանքները ներվեցին եւ 125 հազար վարկառուի վարկային պատմությունը մաքրվեց: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց դրանից հետո մենք տեսանք, որ մեր քաղաքացիների մեծ մասը շատ արագ էլի հայտնվում է տույժ-տուգանքների ներքո: Եվ մենք հասկացանք, որ տուգանքները ներելով մարդկանց չենք օգնում: Այդտեղ էր, որ ստեղծեցինք գյուղատնտեսական ծրագրերը, որ արտոնյալ պայմաններ էինք առաջարկում, բայց պայմանով, որ գյուղացիները որոշակի ուսումնառության պրոցես պետք է անցնեն, որ իրենց գիտելիքները ավելացնեն, որից հետո միայն կարող են վարկավորվել: Որովհետեւ, մենք մարդկանց 13 մլրդ դրամի ազատեցինք տույժ-տուգանքներից, բայց շատ արագ այդ նույն 13 մլրդը վերադարձավ այդ մարդկանց վրա:

Դրա համար ստեղծեինք աշխատանքը խրախուսող տարբեր ծրագրեր, միկրոբիզնեսը ազատեցինք հարկերից: Հիմա պատրաստվում ենք եւս մեկ անգամ օրենք ընդունենք, որով քաղաքացիների տույժ-տուգանքները զրոյացնելու հնարավորություն կստեղծվի: Մենք հիմա պատրաստում ենք եւս մեկ օրենքի նախագիծ՝ վարկերի տույժ, տուգանքները ներելու վերաբերյալ»,-հայտարարեց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է հարցին, որ կառավարությունը վարկային արձակուրդներ չտվեց, վարչապետն արձագանքեց. «Վարկային արձակուրդի հետ կապված իմ խոսքը նենգափոխում են: Ես ասել եմ, որ մինչեւ ԱԺ ամբիոնից բարձրագոչ հայտարարությունները, արդեն ԿԲ նախագահը, կառավարությունն այդ հարցով դիմել է բանկերին:

Այս պահի դրությամբ, մեր գործողությունների արդյունքում ՀՀ-ում 3700 իրավաբանական անձի տրվել է վարկային արձակուրդ՝ այդ արձակուրդի վերակազմակերպման գումարը կազմում է 11,5 մլրդ դրամ: Այս պահի դրությամբ190 հազար ֆիզիկական անձի տրվել է վարկային արձակուրդ: Հետաձգված մարումները կազմում են շուրջ 8 մլրդ դրամ»:.

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ