News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանը պարզաբանում է պահանջել Բրազիլայից այն բանից հետո, երբ այդ երկրի կրթության նախարարն իր թվիթերյան գրառման մեջ կորոնավիրուսի պանդեմիան կապել է Պեկինի «համաշխարհային գերիշխման պլանի» հետ, հայտնում է AFP-ն:

Բրազիլիայի կրթության նախարար Աբրահամ Վայնտրաուբը հասկացրել է, որ համաշխարհային առողջական ճգնաժամի հետեւում կանգնած է Չինաստանը: «Աշխարհաքաղաքականության տեսանկյունից ո՞վ ավելի ուժեղ դուրս կգա այս գլոբալ ճգնաժամից,- գրել էր նա Twitter-ում:- Ո՞վ է Բրազիլիայում կապված համաշխարհային գերիշխման այս անսխալական ծրագրի հետ»:

Պորտուգալերենով արված իր թվիթերյան գրառման մեջ նա «r» տառը փոխարինել է «L»- ով, օրինակ ՝ «BLazil»-ի փոխարեն` «BLazil»` կիրառելով որը, որը սովորաբար օգտագործվում էր չինական ակցենտը ծաղրելու համար: Դա հղում էր նաեւ «Մոնիկայի բանդան» հայտնի բրազիլական կոմիքսին:

Դեսպանատունը դատապարտել է Վայնտրաուբի «աբսուրդային եւ ստոր» թվիթը` այն «ծայրահեղ ռասիստական» անվանելով: «Չինաստանի կառավարությունը պաշտոնական պարզաբանում է սպասում Բրազիլայից»,- Twitter-ում գրել է Չինաստանի դեսպան Յան Վանմինը:

Հարցազրույցում Վայնտրաուբը հայտարարել է, որ հաստատում է իր թվիթը եւ Չինաստանին կոչ է անում անել ավելին` համաճարակի դեմ պայքարի համար: «Եթե նրանք (Չինաստանը) մեզ թոքերի արհեստական շնչառության 1000 սարք վաճառեն, ես ծնկի կգամ ՉԺՀ-ի դեսպանատան առջեւ, ներողություն կխնդրեմ եւ կասեմ, որ ես ապուշ եմ»,- ասել է նա «Ռադիո Բանդեյրանտես»-ին:

Բրազիլիայի առողջապահության նախարար Լուիս Էնրիկե Մանդետան հայտարարել է, որ անցյալ շաբաթ Բրազիլիան ամեն գնով փորձել է ԹԱՇ սարքեր եւ կենսական անհրաժեշտության այլ բժշկական ապրանքներ ստանալ Չինաստանից` հայտարարելով, որ որոշ պատվերներ չեղարկվել են առանց բացատրության:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ