News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն չի կարող զրկվել լիցենզիայից. նույնն է, որ ասենք՝ նախարարությունը զրկվել է լիցենզիայից։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ֆեյսբուքյան լայվով ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ասաց, որ Քաղաքացիական ավիացիայի ոլորտում կան խնդիրներ. «Մեր ավիաընկերությունները զրկվել են Եվրոպա չվերթներ կատարելու իրավունքից։ Շահարկողներն էլ իզուր են շահարկում, որովհետեւ ես կարծում եմ՝ սա կոնկրետ այն պետական մարմինների սաբոտաժի մասին, որ խոսում էի, այ էս սաբոտաժի դեպքերից մեկն է, եթե դուք հիմա նայեք Կապանի իմ ասուլիսը, այնտեղ խոսել եմ Քաղավիացիայի կոմիտեի գործունեության մասին, թե ինչպես որոշ նախկին պաշտոնյաներ՝ որոնց գործունեության հետ կապված հիմա քրեական գործ է հարուցվել։ Երկար տարիներ հայաստանյան ինքնաթիռները Աֆրիկյան երկրներում զբաղվել են ապօրինի գործունեությամբ, զենքերի վաճառքով եւ այլն»։

Փաշինյանը հայտնեց, որ Եվրոպական կառույցի կողմից եղել են կոմիտեում ստուգումներ. «Եղել են իրական ստուգումներ եւ բացահայտել են իրական պատկերը։ Եվրոպական կառույցը մի փոքր կանոններից շեղվել է, որովհետեւ քննարկումը պետք է տեղի ունենար մայիսին։ Մեր Քաղավիացիայի կոմիտեն բողոքարկել է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ