News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Moody’s  միջազգային վարկանշային գործակալությունը կանխատեսում է ԱՄՆ ՀՆԱ-ի կրճատում շուրջ 2 տոկոսով 2020 թվականին կորոնավիրուսի բռնկմամբ պայմանավորված ցնցումների պատճառով, հաղորդում է Reuters-ը։

Moody’s-ը կանխատեսում է առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության համեստ կրճատում, կտրուկ անկում՝ երկրորդ եռամսյակում եւ աճի համեստ ցուցանիշներ՝ երկրորդ կիսամյակում։

Գործակալությունը համարում է, որ Դաշնային պահուստը կպահպանի տոկոսադրույքները զրոյին մոտ ցուցանիշում 2020, 2021թթ․ եւ 2022 թվականի սկզբում փոխառությունների ցածր արժեքը պահպանելու եւ տնտեսության վերականգնումն ապահովելու համար։ Գործակալությունը նաեւ ակնկալում է, որ ԱՄՆ դաշնային ֆոնդի պակասը կհասնի ՀՆԱ-ի շուրջ 15-ին 2020 թվականին եւ 10,5 տոկոսին՝ 2021 թվականին ավելի մեծ ծախսերի եւ եկամուտների թուլացման պատճառով տնտեսության կրճատման եւ գործազրկության բարձր ցուցանիշների հետեւանքով։

Moody’s-ը կանխատեսում է, որ ԱՄՆ դաշնային պարտքը կավելանա ՀՆԱ-ի շուրջ 93 տոկոսով 2020 թվականին՝ ի տարբերություն 2019 թվականի 79 տոկոսի եւ կշարունակի աճել մինչեւ 120 տոկոսը 2030 թվականին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ