News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

YouTube տեսահոսթինգի ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստվում են սահմանափակել կոնտենտի տարածումը, որը տեղեկություններ է պարունակում կորոնավիրուսային համավարակի վրա 5G կապի հիպոթետիկ ազդեցության մասին: Այս որոշումը պայմանավորված է Մեծ Բրիտանիայում Vodafone եւ O2 բջջային օպերատորմերի աշտարակների վրա մի շարք հարձակումներով, փոխանցում է Naked-Science-ը:

Անգլիայում անցյալ շաբաթ գրանցվել էր բջջային կապի աշտարակների հրկիզման 4 դեպք: Ընդ որում՝ ոչնչացվել էին 5G-ի հետ ոչ մի կապ չունեցող սարքավորումներ: Վանդալիզմի պատճառը համացանցում տարածվող դավադրության տեսությունն է: Դրա համաձայն՝ չինական Ուհանում բռնկումը սկսվել է հենց այն ժամանակ, երբ այնտեղ սկսել են տեղակայել 5-րդ սերնդի կապի ցանցը: Ապակողմնորոշող տեղեկությունների հեղինակները սրանից եզրակացության են հանգել, որ 5G կապն ինչ-որ ձեւով նպաստում է Covid-19-ի տարածմանը:

Այս դավադրության տեսության մասին պատմող տեսանյութերը YouTube-ում մտնում են «սահմանային կոնտենտ» կարգի մեջ: Ֆորմալ առումով դրանք ծառայության կանոնները չեն խախտում, սակայն սահմանափակվել է օգտատերերի համար հանձնարարելիների ցուցակում դրանց հայտնվելը: Տեսահոսթինգի ներկայացուցիչների խոսքով՝ նման հոլովակները հեռացվելու են նաեւ որոնումների արդյունքներից, իսկ հեղինակները զրկվելու են գովազդային եկամուտներից:

Չնայած ախտածինի տարածման վրա բջջային կապի ազդեցության վերաբերյալ որեւէ գիտական ապացույց չլինելուն, այդ թեմայով տեսանյութերը գրավում են մեծ թվով մարդկանց մտքերը: Տեսությունը արժանացել է նույնիսկ մի քանի հայտնիների աջակցությանը. օրինակ՝ Հոլիվուդի դերասան Վուդի Հարելսոնի եւ բրիտանացի բռնցքամարտիկ Ամիր Հանի: Նրանց կարծիքով՝  էլեկտրամագնիսական ճառագայթումը ճնշում է մարդու իմունիտետը՝ մեզ անզեն դարձնելով բակտերիաների եւ վիրուսների դեմ: Որոշ տեսանյութեր ընդհանրապես առաջ են քաշում տեսություն այն մասին, որ 5G-ցանցը մարդկանց մահն առաջացնում է ինքնաբերաբար, իսկ «իրականում գոյություն չունեցող համավարակը» միայն դա  թաքցնելու միջոց է:

Փետրվարի սկզբից YouTube-ի մոդերատորներն արդեն դիտել եւ հեռացրել են մի քանի հազար տեսանյութեր, որոնք տարածում են կորոնավիրուսի մասին վտանգավոր եւ մոլորության մեջ գցող տեղեկություններ: Հարկ է նշել, որ տեսանյութերը, որոնք 5G-ի վերաբերյալ ոչ հավաստի տեղեկություններ են տարածում, բայց չեն հիշատակում կորոնավիրուսի հետ կապի մասին, նույնպես մտնում են «սահմանային կոնտենտ» որակման մեջ եւ կարող են հեռացվել:

GSM ասոցիացիայի գլխավոր տնօրեն Մաթս Գրանրիդը, որը բջջային կապի օպերատորների շահերը ներկայացնում է ամբողջ աշխարհում, դատապարտել է աշտարակների հրկիզումը. «Հեռահաղորդակցային ինդուստրիան աշխատում է շուրջօրյա, որ ապահովի կենսական կարեւորություն ունեցող առողջապահության, կրթության եւ շտապ օգնության առցանց ծառայություններին աջակցությունը, ինչպես նաեւ ապահովի ընկերների եւ ազգականների միջեւ կապը: Այն փաստը, որ չափազանց կարեւոր կապի ենթակառուցվածքը ենթարկվում է բացահայտ հարձակումների ակնհայտ ստի հիմքով, ափսոսանք է հարուցում: Մենք բոլորին կոչ ենք անում վստահել առողջապահության մարմիններին, վստահ եղեք, որ հաղորդակցային տեխնոլոգիաներն անվտանգ են: Ոչ մի կապ չկա 5G-ի եւ Covid-19-ի միջեւ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ