News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը լսել է բազմաթիվ մարդկանց եւ հիմա հանձնաժողովը խնդիր է դրել, որ լսի 2016-ին ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին, նաեւ տեղյակ եմ, որ Սերժ Սարգսյանն է հրավիրված քննիչ հանձնաժողով՝ հարցերին պատասխանելու: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու են ձգձգվում ապրիլյան պատերազմի հանձնաժողովի արդյունքները:

«Ես կարծում եմ, որ երբ Սերժ Սարգսյանն ու Յուրի Խաչատուրովը ներկայանան հանձնաժողով, դա արդեն կլինի հանձնաժողովի աշխատանքի կուլմինացիան: Բայց ուզում եմ նաեւ ասել, որ հանձնաժողովը մոտ 25 հազար էջ փաստաթուղթ է ուսումնասիրել, ծավալուն աշխատանք է կատարել: Հիմա հանձնաժողովի աշխատանքի ժամկետը երկարացվել է մինչեւ հունիս, եւ ես հույս ունեմ, որ մինչ այդ հանձնաժողովը կկարողանա եզրակացություն անել»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ