News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

2019 թվականի օգոստոս ամսվա համեմատ՝ այսօր Հայաստանից Արցախ զանգերն էժանացել են 77 տոկոսով, իսկ Արցախից Հայաստան 30 տոկոսով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6–ին, քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ չեք հանում Հայաստան–Արցախ ռոումինգը, «չէ՞ որ զինվորի հետ նման գնացուցակով խոսելը ընտանեկա բյուջեում ճգնաժամ է առաջացնում»։

«Այդ պրոցեսն իրականում սկսված է։ 2019 թվականի օգոստոսին Արցախից Հայաստան զանգերն արժեցել են 45 դրամ, 2019 թվականի սեպտեմբերին՝ 38 դրամ, այս տարի հունվարին դարձել է 29 դրամ եւ 30 տոկոսով իջել է։ Այս պրոցեսը շարունակվելու է եւ մեր նպատակը զրոյացնելն է։ Հայաստանից Արցախ զանգերը 2019 թվականի օգոստոսին եղել են 45 դրամ, այս տարի հունվարի դարձել է 15 դրամ, այսինքն էժանացել է 77 տոկոսով, իհարկե պրոցեսը կշարունակվի մինչեւ ձեր ասած խնդիրը կլուծվի»,– ասաց վարչապետը։

Տպել
Ամենաշատ