News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 04
USD
482.38
EUR
540.89
RUB
7.05
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է երկրի ամբողջ տարածքում մեկուսացման ռեժիմ սահմանելու մասին կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի շրջանակում, հաղորդում է «Իններորդ ալիք»-ը։

«Իններորդ ալիք»-ի հաղորդմամբ՝ վարչապետը հիշեցրել է, որ

«Ելնելով բնակչության առողջության նկատմամբ մեծ պատասխանատվությունից՝ մենք այսօր կառավարությունում կհաստատենք երկրի տարածքում համընդհանուր մեկուսացման ռեժիմ։ Վաղը ժամը չորսից մնացեք միայն ձեր քաղաքներում եւ բնակավայրերում։ Երուսաղեմի որոշ թաղամասերի բնակիչները պետք է լինեն միայն իրենց համար սահմանված գոտիներում։ Այս համընդհանուր մեկուսացումը կտեւի մինչեւ ուրբաթ՝ առավոտյան ժամը 7-ը»,-ասել է Նեթանյահուն։

Բացի այդ, չորեքշաբթի երեկոյան սահմանվում է եւս մեկ խիստ ռեժիմ՝ մինչեւ հաջորդ օրվա առավոտյան 7-ը բոլորը պետք է լինեն տներում եւ դուրս չգան փողոց։ «Ես գիտեմ՝ դա լուրջ սահմանափակում է, սակայն մենք պարզապես այլընտրանք չունենք,-պարզաբանել է վարչապետը։-Մենք խստորեն կհետեւենք ռեժիմի պահպանմանը»,-նշել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ