News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ռուսաստանում 9 տարի առաջ ադրբեջանցու սպանելու մեղադրանքով հետախուզվող Միսակ Լազարյանի հայրը վստահ է՝ որդու համար արտահանձնումը կարող է ճակատագրական լինել, քանի որ մտավախություն ունի՝ ադրբեջանական համայնքը կարող է վրեժ լուծել նրանից։

«Ադրբեջանական համայնքը այնտեղի որ կա, իրենք բոլորը կապ ունեն թմրանյութերի, մեծ գումարների հետ, ես հարյուր տոկոս գիտեմ՝ Աստված չանի՝ տղուս ուղարկեցին այստեղ, ինքը մինչեւ վերջ չի նստի, գլուխը կուտեն։ Ադրբեջանը կարա անգամ Ռուսաստանից պահանջի, որ հանձնեն տղուս Ադրբեջանին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Խաչիկ Լազարյանը։

Խաչիկ Լազարյանը ընտանիքով երկար տարիներ է՝ բնակվում է Ռուսաստանի Դաշնության Ամուրի մարզի Ռայչիխինսկ քաղաքում, որտեղ էլ 2011թ․ տեղի է ունեցել դեպքը։ Ռեստորաններից մեկում նրա որդին ընկերոջ հետ վիճաբանության մեջ է մտել ազգությամբ ադրբեջանցի տղամարդու հետ, որը հայերի մասին անպատիվ ձեւով է արտահայտվել։

«Տղաս կողքին է նստած լինում, լսում ա՝ ոնց ա ապուշ, այլանդակ խոսքեր ասում հայերի մասին, կանչում, ասում է՝ չհասկացա՝ ինչի՞ ես սենց խոսում հայերի մասին, խփում են սրան։ Սա գնում է, շատ մարդկանցով զենքով գալիս է։ Ստացվում է այնպես, որ որդիս ու ընկերը հրացանը ձեռքներից վերցնում են ու կրակում, էդ տղան մահանում է»,- պատմեց նա՝ նշելով, որ դեպքից հետո տարբեր հայերի օգնությամբ որդուն հասցրել են Հայաստան՝ հույսով, որ այստեղ նա ապահով կլինի։

Թեեւ որդին ՌԴ քաղաքացի է, բայց նրան արտահանձնելու մասին 9 տարիների ընթացքում խոսք չի գնացել։ Խաչիկ Լազարյանի խոսքով՝ Հայաստանի ոստիկանությունը տեղյակ է եղել նրա գտնվելու վայրի մասին․ «Բոլորը իմացել են բարձր խավից մինչեւ ցածրը, որ իր տատիկի հետ ա ապրում, խնամում։ Այն ժամանակ մի ամսվա մեջ մեր ոստիկանությունը ամեն ինչ իմացավ, կանչել էին անգամ, բացատրություն վերցրել, ասել՝ ապրի քեզ համար, ամեն ինչ նորմալ կլինի» ։

Լազարյանների ընտանիքը հանկարծակի է եկել, երբ նախորդ տարվա փետրվարի 27-ին ԱԱԾ դիմակավորված երկու տասնյակ աշխատակիցները Միսակին տարել են ոստիկանություն, բացատրություն վերցնելուց հետո բաց թողել։ Դրանից մեկ տարի անց՝ այս տարվա մարտի 11-ին նրան կանչել են ոստիկանություն եւ կալանավորել, ապա նրա գտնվելու մասին հայտնել ռուսական կողմին։ Միսակի հայրը տեղեկացել է, որ այս շրջանում ռուսական կողմը նույնպես կալանավորման որոշում է կայացրել, այն բանից հետո, երբ նախորդ տարի հայկական կողմը բարձրաձայնել էր Միսակի գտնվելու վայրի մասին։

«Սա աննախադեպ բան է, ինքն իր ազգի թասիբի համար կանգնել է թուրքի դեմ, ո՞նց կարա հայը հային հանձնի։ Եթե մերոնք էդ մասին չհրապարակեին, ռուսներին պետք չէր, որ մի հայ ու թուրք իրար սպանել էին։ Ես չգիտեմ՝ ինչու այսքան տարի անց որոշեցին նման բան անել, ով որոշեց։ Եթե ռուսները ուզեին, կբռնեին, մենք ամեն տարի մեկ-երկու անգամ գնացել, եկել ենք Հայաստան, բոլորը մեր տեղը գիտեին։ Ռուսներին չէր հետաքրքրում։ Հիմա որ հրապարակեցին մեր կողմից, իրենք էլ ասեցին՝ ինչի չէ՞ որ, մենք էլ կպահանջենք, դատենք։ Հիմա Հայստանից խոսք են տվել ուղարկել։ Ես ծանոթներ ունեմ, բոլորն էլ համակարգում խոսում են, գիտեն, պարզ ասում են՝ քո տղան գալու է»,- նշեց նա։

Խաչիկ Լազարյանը հայաստանցի փաստաբան է վարձել ՝ որդու գործով զբաղվելու համար։ Անձամբ չի կարողացել Հայաստան գալ՝ կորոնավիրուսով պայմանավորված։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ