News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Արցախում նախօրեին բողոքի ակցիա է կազմակերպվել, որին մասնակցել են ընտրություններում պարտված որոշ թեկնածուների եւ քաղաքական ուժերի կողմնակիցները՝ թվով 200 մարդ: Ճիշտ է՝ երկրորդ փուլ դուրս եկած Մասիս Մայիլյանը կոչ է արել իր ընտրողներին՝ վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով ընտրատեղամասեր չգնալ ու, ըստ էության, ընդունել ընտրությունների առաջին փուլի արդյունքները, սակայն նրան միացած որոշ խմբեր մասնակցել են ակցիային: 

Արցախի հեղափոխական կուսակցության անդամներից բացի, ակցիային որոշակի մասնակցություն են ունեցել «Սասնա ծռերի» «արցախյան թեւը», նվազագույն ձայներ հավաքած նախագահի թեկնածու Ռուսլան Իսրայելյանի թիմի որոշ անդամներ եւ անհատ քաղաքացիներ, որոնք զուտ ականատեսի կարգավիճակում են եղել, որովհետեւ հավաքը Ստեփանակերտի բանուկ հատվածում է կազմակերպված եղել: 

Ակցիայի մասնակիցները խոսել են ընտրական պրոցեսների՝ ոչ պատշաճ ձեւով կազմակերպման, երկրում կորոնավիրուսի վարակի դեմ կատարվող ոչ բավարար աշխատանքների մասին:

Հետաքրքրական է, որ «կարանտինի» անհրաժեշտության մասին խոսող ակցիայի կազմակերպիչները հենց իրենք վարակի տարածման կանխման կանոնները չեն պահպանել եւ 200-ին մոտ մարդկանց հավաք են կազմակերպել: Ի դեպ, պետք է նշել, որ սա փաստացի հետընտրական փուլի միակ ակցիան է եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր հենց գնալու օրը երեւի մեր ցուցակները գցել են մահացածների կամ կորածների ցուցակում․ պատերազմի մասնակից
Ես նշանակվել եմ դասակի հրամանատար գեներալ Ավետիսյանի կողմից։ Մեզ մոտ եղել է չորս դասակ, ես եղել եմ երրորդ, չորրորդ դասակի հրամանատար։ Ես այն օրը...
Մարդիկ հեղափոխություն են արել, որ ավելի ուժեղ Հայաստան ունենան, բայց ճիշտ հակառակն են ստացել․Հրանտ Մարգարյան
Այդ ցավն այնքան շատ է, որ մենք պատրաստ ենք նույնիսկ սատանայի հետ համագործակցել․․․
Վանեցյանը ԱԱԾ պահեստազորայիններին կոչ է արել անվտանգության աշխատակցի օրը՝ դեկտեմբերի 20-ը, նշել «Եռաբլուր» այցելելով
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դիմել է ԱԱԾ պահեստազորայիններին եւ վետերաններին...
Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Ջաբրայիլը բացարձակ սուտ է․ Վահրամ Պողոսյան
«Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով տիրապետում է ...
Միայն հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդը Արցախում ու Հայաստանում դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը...
Պաշտոնական. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է ԼՂ-ում զինված հակամարտության վերսկսմամբ
Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994թ. Հրադադարի համաձայնագրի իրագործմանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժ չկիրառելու փոխադարձ պարտավորություններին...
Ամենաշատ