News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2020-2021 ուսումնական տարում Պասադենայի միասնական դպրոցական շրջանը հայոց լեզվի ուսուցման նոր երկլեզու ծրագիր կառաջարկի կալիֆորնիական դպրոցների բարձր դասարանների աշակերտների համար: Այս մասին հայտնում է LA Daily News-ը` վկայակոչելով շրջանի տարածած մամուլի հաղորդագրությունը:

Ծրագրի համար գրանցումը կսկսվի ապրիլի 6-ին Բլեր դպրոցում: Ծրագիրը հայերեն լեզվի ուսումնասիրման դասընթացների չորս մակարդակ կառաջարկի: Ընդլայնմանը զուգահեռ նախատեսվում է նաեւ հայ գրականության, պատմության եւ մշակույթի դասընթացներ սկսել:

Առաջին տարում դասընթացը կսահմանափակվի է 250 աշակերտով: Ներկայումս շրջանը նմանատիպ երկլեզու ծրագրեր է առաջարկում ֆրանսերեն, չինարեն եւ իսպաներեն լեզուներով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ