News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մարտի 18-ին Բելգիայում հայտարարված սոցիալական մեկուսացման ռեժիմից ելքը եւ բնականոն կյանքին վերադառնալը տեղի կունենան փուլ առ փուլ, ապրիլի 6-ին հայտարարել է թագավորության վարչապետ  Սոֆի Վիլմեսը, փոխանցում է RG-ն:

Մեկուսացումից դուրս գալու ժամկետների եւ պայմանների սահմանման համար փորձագետների խումբ  է հավաքվել. իշխանությունները իշխանությունները որոշումներ կկայացնեն նրանց առաջարկությունների հիման վրա:

«Մեզ վերականգնման երկար շրջան է սպասվում: Կյանքը կբաժանվի COVID-19-ից առաջ եւ դրանից հետո ժամանակաշրջանների»,- ասել է վարչապետը:

Երկրում մեկուսացման ռեժիմը երկարացվել է մինչեւ ապրիլի 19-ը: Միեւնույն ժամանակ, փորձագետները խորհուրդ են տալիս երկարաձգել այն մինչեւ մայիսի 3-ը:

Ներկայումս բնակիչները կարող են դուրս գալ տնից միայն անհրաժեշտության դեպքում` դեղորայք, մթերք գնելու կամ բժշկի այցելելու համար: Ոստիկանությունը պարեկում է փողոցները եւ տուգանում է խախտողներին: Դպրոցներն ու սննդի հաստատությունները փակ են, զանգվածային միջոցառումներն արգելված են, ընկերությունների մեծ մասը աշխատում է հեռակա կարգով: Թագավորություն մուտք գործել հնարավոր է միայն հարգելի պատճառով:

Այս պահին Բելգիայում կորոնավիրուսով վարակված ավելի քան 20 հազար մարդ կա, մահացել է 1632 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ