News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ:

«Շնորհավորում եմ բոլորիդ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։ Ձեզ մաղթում եմ առողջություն, հաջողություններ և ժպտալու բազում առիթներ։

«Դարձիր օրինակ» իրազեկման մեկամսյա արշավով մենք ցույց տվեցինք կանանց պատմություններ, ովքեր հաջողել են բիզնեսում, կառավարման գործում, զինված ուժերում և այլն:

Այդ պատմություններից յուրաքանչյուրը  կարծրատիպ կոտրելու, դժվարություններ ու վախեր հաղթահարելու օրինակ է: Այդ պատմությունները նաև օրինակ են, թե ինչպես են կանայք հաջողությամբ համատեղում ընտանիքն ու աշխատանքը։

Պետք է շարունակել հաջողություններով ոգեշնչել բոլորիս։ 

Իմ աշխատանքում առաքելություն եմ համարում նպաստել կանանց համար հավասար հնարավորությունների ստեղծմանը, որոշումների հարցում մասնակցությանը և վախերի ու կարծրատիպերի հաղթահարմանը:

Կնոջ համար պետք է լինեն իր մայրությունն անհոգ վայելելու բոլոր հնարավորությունները»,-ասված է ուղերձում

Տպել
Ամենաշատ