News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բացի այդ՝ քրեակատարողական ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպք է բացահայտվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2020 թվականի ապրիլի 2-ին` ժամը 13։30-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները ներքին կանոնակարգի պահպանմանը, նաեւ արգելված իրերի եւ առարկաների հայտնաբերմանն ուղղված համալիր միջոցառումների շրջանակներում անձնական խուզարկության են ենթարկել ինքնազգացողության վատթարացման պատճառաբանությամբ հիմնարկից դուրս գալու փորձ կատարող անվտանգության ապահովման բաժնի մասնագետին, ում մոտ արձանագրվել է մինչ այդ նրա կողմից քրեակատարողական հիմնարկ մտցված բջջային հեռախոսի բացակայությունը։

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ հիշյալ ծառայողը, խախտելով «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի եւ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի» պահանջները, արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսը փոխանցել է նույն հիմնարկի կալանավոր Ղ.Մ.-ին:

Դեպքի առթիվ 2020 թվականի ապրիլի 3-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը եւս ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Նմանատիպ դեպքերը բացառելու, քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի ցանկացած դրսեւորման դեմ հետեւողական պայքար մղելու եւ ծառայության շարքերը հանցավոր հակումներ ունեցող անձանցից ազատելու միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։

Տպել
Ամենաշատ