News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության #AraratChallenge շարժումը 120.000 ԱՄՆ դոլար է փոխանցել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝ թոքերի օդափոխության սարքեր ձեռք բերելու նպատակով:

«Սա իսկապես լուրջ աջակցություն է և մարդասիրական քայլ «Ավրորայի» կողմից: Համավարակի բռնկումն աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի առողջապահական համակարգին ստիպեց արագ մոբիլիզացնել ուժերն ու օգտագործել ունեցած բոլոր ռեսուրսները, որպեսզի մարդիկ բուժում ստանան ժամանակին: Մեր պետության արձագանքն առողջապահական այս ճգնաժամին եղել է համարժեք: Ինչևէ, չպետք է թերագնահատել անհրաժեշտ սարքավորումների կարևորությունը, և այս համատեքստում մեր երախտագիտությունն ենք հայտնում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը»,- ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ավելի վաղ նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել՝ իր մտահոգությունը հայտնելով կորոնավիրուսային հիվանդության բռնկման ու տարածման վերաբերյալ, հաստատելով «Ավրորայի» մտադրությունը՝ աջակցելու համաճարակի դեմ պայքարին, օգնելով  աշխարհին հաղթահարել այս ճգնաժամը: Մասնավորապես՝ նախաձեռնությունը խոստացել էր #AraratChallenge շարժման հանգանակություններն ուղղել  Հայաստանում առաջնագծում պայքարող առողջապահության ոլորտի մասնագետների աջակցությանը՝ տրամադրելով թոքերի օդափոխության սարքեր: Ըստ Նվիրաբերության պայմանագրի՝ ձեռք բերված սարքերից առնվազն մեկը տրամադրվելու է Արցախի հիվանդանոցներից մեկին:

2020թ. մարտի 28-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVID-19 հարցերով հատուկ պատվիրակ Դեյվիդ Նաբարոն և  McKinsey & Company Inc. Global ընկերության խորհրդի անդամ Անդրե Անտոնյանը մասնակցեցին կորոնավիրուսային հիվանդության համաշխարհային բռնկմանը նվիրված առցանց հատուկ քննարկմանը, որը կազմակերպել էր «Ֆյուչըրս ստուդիո» քննարկումների հարթակը: Բանախոսները քննարկեցին, թե ինչպես է ներկա համավարակն ազդում կյանքի տարբեր ոլորտների վրա և թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել իրավիճակի հնարավոր վերահսկման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ