News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ուրախալի լուր ասեմ, այսօր ապրանքների գները նվազել են։ Այս մասին այսօր՝ ապրիլի 7–ին, ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ անդրադառնալով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված գնաճը եւ արդյոք վերահսկողություն եւ ուսումնասիրություններ կան դաշտում։

«Գների դինամիկայի մասով ունենք որոշակի բարձրացումներ, բայց այն աղաղակող փաստերը, որ գները կրկնակի աճել են, նման բան փաստ գոյություն չունի։ կամ պետք է հստակ ապացույց ներկյայացվի, թե որտեղ է դա, որպեսզի մենք կլարողանանք նայել կամ ուղղակի մենք չենք կարող այդ հայտարարության հետեւից գնալ։ Մենք, որ ասում ենք արտարժույթը թանկացել է, դաչի նշանակում, որ դա բացարձակ ճշմարոտությու ենք ընդունում, մենք ասում ենք տնտեսվարող սուբյեկտների բացատրությունը սա է, ճիշտ կլինի, շատ բարի, չենք հարուցի պրոցես, ճիշտ չի լինի մեր հարուցաց պրոցեսի ընթացքում մենք կսկսենք պատասխանատվության ենթարկել։ Այսօրվա տվյալներով, գրեթե բոլոր կետերով ապրանքների գները նվազել են»,– ասաց նա։

Գեւորգյանն անդրադարձավ նաեւ վերջերս սուպերմարկետնեևրից մեկում իմբիրի գնի կտրուկ բարձրացմանը. «Ներմուծողները գինը չեն թանկացրել, սուպերմարկետը թանկով առել, թանկով ծախել է, հիմա գնացել գտել ենք որտեղ է։ Մեկը 200 կիլոգրամ առած ընկերություն է, մեկը Մեյմանդարի շուկան։ Հիմա այդ մարդուն գտել ենք։ Հիմա, որ պարապ չմնանք, այս մարդուն ուզում ենք գտնել, որ ցիտորսային մրգերից է էլ առել, որ արհեստական դեֆիցիտի հիմքով տանենք մի բանով պատժենք, անկեղծ, որովհետեւ 2 ամիս ժամանակ եմ ծախսել, որ ես դա գտնեմ, բայց այդ Մեյմանդարի շուկայի մարդուն ես ի՞նչ անեմ։ Կամ, որ նկարում են 5000 դրամանոց պուճուր լոլիկը, որը ես ավելի քան վստահ եմ, որ դրանց 99 տոկոսը, երբեք դա չի կերել ու ցույց են տալիս կամ Նազրվան վարունգը, որը մարտ ամսին ամենապիկ գինն է, անկեղծ էլի ժողովուրդ, քանի՞ հոգին է մեր երկրում նազրվան վարունգ մարտի վերջին ուտում, դա անգամ սեզոնին չեն ուտում»։

Գեւորգյանի խոսքով՝ իր համար ընդունելի է, որ մարդիկ ահազանգում են, որ գնաճ կա, քանի որ այսօր չեն աշխատում եւ անգամ փոքր թանկացումն էլ իրենց աչքին եւրեւոմ է, բայց իրեն դուր չի գալիս, որ ամեն կերպ փորձում են ցույց տալ, որ ՏՄՊՊՀ–ն չի աշխատում. «Որ ասում են չեք աշխատում լավ է, բայց որ հանցավոր անգործության մեջ են մեղադրում, դա լավ չի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ