News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ավելի քան 42 միլիոն դրամի խախտուները նորմալ են, որովհետեւ կարող էինք ուղղակի վերցնել տնտեսությունը համատարած խախտումների համար, օրինակ՝ շորի ներմուծման հետ կապված, բոլորը Gucci, Louis Vuitton-ն են գրում ու վաճառում են, մենք այդ մարդկանց 5 տոկոսը տուգանե՞նք ու Հայաստանում այդ սեկտորը վերացնե՞նք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, ԱԺ տնտեսական մշտական հարցերի հանձնաժողովի նիստին ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանին այսպես արձագանքեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը։

Բագրատյանի դիտարկմանը, որ անբարեխիղճ մրցակցության հետեւանքով է բարձրացել ապրանքների գները, եւ եթե մեկն ուզում է գերշահույթ ստանալ, ապա դա մրցակցության խախտում է ու պետք է նրան ոչ բարեխիղճ մրցակցող դիտարկել, Գեւորգյանն ասաց.

«Անբարեխիղճ մրցակցությունը որեւէ կապ չունի գնի թանկացման հետ։ Միայն խոշոր տնտեսվարող սուբյեկտներին գներին ենք նայում եւ միայն նրանց կարող ենք պատժել»։

Բագրատյանի հարցին՝ արդյոք ինքը հանդիպո՞ւմ է գործարարների հետ սրճարաններում, Գեւորգյանն ասաց, որ միայն ընկերների հետ է հանդիպում սրճարանում.

«Շատ տնտեսվարող սուբյեկտների հետ ցանկություն չունեմ հանդիպելու եւ չեմ հանդիպում։ Ես չեմ հիշում այնպիսի դեպք, որ ես գործնական հանդիպում ունենամ սրճարանում։ Ես հիմնականում ընկերներիս հետ եմ սրճարանում հանդիպում, գուցե ընկերներիս մեջ լինեն նաեւ գործարարներ եւ պատգամավորներ»։

Բագրատյանն ասաց, որ ՏՄՊՊՀ-ն անելիքներ շատ ունի ապրանքների գների բաձրացման եւ նվազման լուրերի հետ կապված.

«Երբ դուք ասում եք գները եւ մցակությունը կապված չեն, այսինքն՝ անբարեխիղճ մրցակցության հետ կապ չունեն։ Եթե ես եւ Մադաթյանը ձու ենք ծախում, ես գինն իջացնում եմ, ստացվում է, որ ես անբարեխիղճ մրցակցություն եմ անում։ Պարոն Գեւորգյան, դու պետք է շատ աշխատեք, պետք է անընդհատ ինֆորմացիա տաք։ Պիտի ֆեյք նյուզերին խեղդեք»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ