News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 06
USD
484.35
EUR
547.07
RUB
6.74
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Իրենց հոր սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերի գործով քննության ժամկետը վերջին անգամ երկարաձգվել է մինչեւ մայիսի կեսը, այդ ժամանակ էլ Քննչական կոմիտեն կարող է երկրորդ անգամ ավարտել հետաքննությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով փաստաբան Ալեքսեյ Լիպցերին:

Անցյալ տարվա դեկտեմբերին Քննչական կոմիտեում հայտնել էին, որ Խաչատուրյանների գործի հետաքննությունն ավարտվել է, նրանք մեղադրվում էին մի խումբ անձանց կողմից նախնական դավադրությամբ սպանության մեջ: Հունվարի վերջին քույրերի պաշտպանությունտ պատմել էր, որ Գլխավոր դատախազությունը գործը վերադարձրել է հետաքննությանը` լրացուցիչ նախաքննություն կատարելու համար, քանի որ աղջիկների գործողություններում, վերահսկող մարմնի կարծիքով, անհրաժեշտ պաշտպանություն է նկատվում:

«Վերջին անգամ հետաքննության ժամկետը երկարաձգվել է մինչեւ մայիսի կեսը: Մեզ մնում է ծանոթանալ նոր նյութերին, որոնք հայտնվել են այն բանից հետո, երբ Գլխավոր դատախազությունը գործը վերադարձրեց ՔԿ-ին: Եթե քննությունը չհասցնի դա անել հատկացված ժամանակահատվածում, ապա հետաքննության ժամկետը կրկին կարող է երկարաձգվել»,- ասել է Լիպցերը:

Հիշեցնենք, որ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի դին հայտնաբերվել էր հուլիսի 27-ի երեկոյան Մոսկվայի Ալտուֆեւսկի խճուղում բազմաթիվ կտրած-ծակած վերքերով։ Ըստ քննության տվյալների՝  նրան սպանել են երեք դուստրերը անձնական հակակրանքի հողի վրա։ Աղջիկները հարցաքննության ժամանակ խոստովանել են մեղքը եւ պարզաբանել, որ հոր հետ անբարյացակամ հարաբերություններ էին հաստատվել, քանի որ նա երկար ժամանակ իրենց բարոյական եւ ֆիզիկական տառապանքներ է պատճառել։ Հետմահու հոգեբանա-հոգեբուժական փորձաքննությամբ պարզվել է, որ Խաչատուրյանի մոտ անձի խանգարում կար, իսկ ավագ դստեր մոտ փորձագետները հայտնաբերել են հոր կողմից ոտնձգությունների եւ ծանակման հետեւանքով հոգեկան խանգարում:

2018 թվականի օգոստոսի 2-ին Մոսկվայի Օստանկինսկի դատարանը Խաչատուրյան քույրերին կալանավորել էր: Սեպտեմբերի 27-ին Բասմանի դատարանը փոփոխել էր նրանց նկատմամբ խափանման միջոցը որոշակի գործողությունների արգելքով, որից հետո նրանք դատարանի դահլիճից ազատ էին արձակվել: Ընտրված խափանման միջոցի համաձայն՝ աղջիկները չեն կարող գիշերային ժամերին լքել բնակության վայրը եւ միմյանց հետ շփվել:  Քույրերին մեղադրանք էր առաջադրվել վերջնական խմբագրմամբ ՌԴ ՔՕ 105-րդ հոդածի երկրորդ մասով՝ «Մի խումբ անձանց կողմից նախնական դվադրությամբ սպանություն»: Միեւնույն ժամանակ, մեղադրանքի մեջ նշվում է, որ աղջիկների գործողությունները հրահրվել են իրենց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի գործողություններով: Փաստաբանները պնդում են, որ աղջիկներն իրենց գործողություններն իրականացրել են անհրաժեշտ ինքնապաշտպանության շրջանակում, քանի որ նրանց հայրը երկար տարիներ բռնության է ենթարկել նրանց: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում թմրանյութ տեղափոխող ինքնաթիռ է հրդեհվել վայրէջք կատարելուց հետո
390 կգ կոկաին տեղափոխող ինքնաթիռը հայտնաբերվել էր Կինտանա-Ռոո նահանգում․․․
Իջեւանի ոստիկանները ստուգայցեր են իրականացրել փայտամշակման արտադրամասեր. Ի՞նչ է հայտնաբերվել
Որոշ դեպքերում տնտեսվարողները հայտնաբերվածի օրինականությունը հավաստող...
Կարկուտը ծեծած տեղն է ծեծում. այս անգամ պտտահողմը պոկել էր Մասիսում ջայլամաբուծական ֆերմայի հսկայական տանիքը (ֆոտո)
Ոստիկաններն ու փրկարարները նշված ֆերմայում հայտնաբերել էին 25 հոշոտված 4-7 ամսական ջայլամներ, իսկ ևս 8 ջայլամ վնասվածքներ էր ստացել...
Ավտովթար Տավուշում. բախվել են 72-ամյա վարորդի «ՎԱԶ 2107»-ն ու 26-ամյա վարորդի Opel-ը. կա վիրավոր (ֆոտո)
Ի. Սավայեւիչի ուղեւոր՝ Հաղթանակ գյուղի բնակիչ, 53-ամյա Անժելա Մարգարյանը...
Որպես հանձնուք բերված սառնարանի մեջ հայտնաբերվել են 3147 դեղահաբ եւ այլ արգելված իրեր հատուկ պատրաստված թաքստոցից
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից շարունակվում է հետեւողական պայքարը…
Վերաքննիչ դատարանը բավարարել է 2001-ին «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության գործով Դատախազության բողոքը
Միաժամանակ, դատարանի որոշմամբ Աղամալ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը...
Ամենաշատ