News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


«Լուսավոր Հայաստանը» դիմել է ՀՀ վարչապետին եւ ԱԺ ղեկավարությանը, որ այդքան քննադատված պարգեւատրման 30 տոկոս ֆոնդերը հանվեն եւ դրանք հանվեն միայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար՝ նախարարներ, պատգամավորներ, տարբեր գերատեսչությունների ղեկավարներ: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերուն նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Եվ այս բոլոր գումարներն ուղղվեն կառավարության կողմից ձեւավորված եւ ձեւավորվելիք սոցիալական փաթեթներին, որ մեր այն քաղաքացիները, որոնք չեն աշխատում, տանը նստած են, օրավարձով են ապրել, կամ ՌԴ-ում են աշխատել, հիմա չեն կարող մեկնել, սրանից օգտվեն:

Երկրորդ, կառավարությանն առաջարկել ենք, որ իրավիճակն այնպիսին է, որ պետք է բյուջետային մեծ ծախսեր իրականացվեն, որ տնտեսությունը կարողանա շնչել, որ ստեղծված սոցիալ տնտեսական իրավիճակը կարողնանք մի քիչ շտկել:

Ըստ էության, շատ ծանր վիճակում ենք եւ եւս 10 օր խիստ կարանտինը պետք է պահպանենք:

Երրորդ, կառավարությունը նախաձեռնել էր ԱԺ արտահերթ նիստ, որով առաջարկում էր մարդկանց հեռախոսներով տեղորոշել, որը, ըստ էության, որեւէ ազդեցություն չի ունենալու համավարակի դեմ պայքարի առումով: Դրա մասին խոսեց նաեւ ԱԺ առողջապահական ահնձնաժողովի նախագահը՝ ասելով, որդա ձգտում է զրոյի: Տվյալ իրավիճակում ընդդիմությունը չքվեարկեց եւ նախագիծը տապալվեց: Դրանից հետո իշխող մեծամասնությունը կրկին հրավիրեց արտահերթ նիստ եւ նախագիծն ընդունվեց: Դա հետընթաց է ժողովրդավարության իմաստով եւ որեւէ կապ չունի մարդկանց կյանքերը փրկելու առումով: Աշխարհի որեւէ պառլամենտում մերժված, տապալված նախագիծը երկրորդ անգամ չի բերվում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ