Հայաստանում կներդրվի վիրտուալ ֆիսքալ գործարքների գաղափարը: Այս մասին ապրիլի 7-ին ԱԺ-ում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում 2019 թվականի Կառավարության ծրագրի իրականացման ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
Պաշտոնյայի խոսքով՝ այնտեղ կներառվեն նաեւ ՀԴՄ սարքերը: Նա նշեց, որ վիրտուալ ՀԴՄ սարքերի կիրառումը նախատեսում է նաեւ ՀԴՄ էլեկտրոնային անդորրագրերի կիրառում: «Առուվաճառքի գործարքները փաստաթղթավորվելու են ցանցում, որտեղ հնարավոր կլինի հետեւել առեւտրի գործընթացին»,- պարզաբանեց Պողոսյանը: