News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի իենի նկատմամբ դոլարն էժանացել է, միաժամանակ ԱՄՆ բաժնետոմսերի ֆյուչերսները նվազել են՝ մատնացույց անելով, որ որոշ ներդրողներ նախկինի պես մտահոգված են կորոնավիրուսի համավարակի առաջացրած տնտեսական ցնցման պոտենցիալ մասշտաբով, փոխանցում է Reuters-ը: 

Ֆունտ սթերլինգը հետ է բերել վերջերս դոլարի նկատմամբ ունեցած կորուստների մի մասը բայց բրիտանական արժույթի հանդեպ տրամադրությունները մնում են փխրուն այն բանից հետո, երբ երկուշաբթի երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնին տեղափոխեցին ինտենսիվ թերապիայի բաժանմունք՝ կապված կորոնավիրուսի ախտանիշների սրման հետ:

Իենն աջակցություն է ստացել այն բանից հետո, երբ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հրապարակել է կորոնավիրուսի խորացող հետեւանքների դեմ պայքարի համար գրեթե 1 տրլն դոլարի խթանման փաթեթը:

Թրեյդերները զգուշացրել են, որ իենի հետագա աճը կարող է սահմանափակվել, քանի որ Աբեն համաձայնվել է Տոկիոյում եւ Ճապոնիայի այլ հատվածներում արտակարգ դրության ռեժիմ մտցնելուն՝ կորոնավիրուսի տարածումը դանդաղեցնելու համար: «Կորոնավիրուսի տարածման դանդաղման նշանները շուկաներին խթան են տվել, բայց իրականությունն այնպիսին է, որ մենք չենք կարող համոզված լինել, ուստի միանգամայն բնական է, որ դոլարը նվազել է»,- ասել է Տոկիոյի Gaitame.com Research Institute-ի հետազոտական բաժնի գլխավոր տնօրեն Տակույա Կանդան:

Դոլարն արժեզրկվել է 0,38 տոկոսով՝ հասնելով մինչեւ 108,79 իենի: Եվրոյի նկատմամբ դոլարի արժեզրկումը կազմել է 0,41 տոկոս՝ հասնելով մինչեւ 1,0835 դոլարի:

Անվտանգ շվեյցարական ֆրանկի նկատմամբ եւս դոլարը նվազել է 0,37 տոկոսով՝ 0,9750:

Ֆունտն աճել է 0,4 տոկոսվ՝ հասնելով մինչեւ 1,2278 դոլարի՝ երկուշաբթի 0,3 տոկոսով նվազելուց հետո: Եվրոյի նկատմամբ այն քիչ շարժունակ է՝ 88,20 պենս մակարդակում է:

Իենը արժեւորվել է եվրոյի նկատմամբ եւ վաճառվում է ավստրալական ու նորզելանդական դոլարի նկատմամբ առանց հասկանալի դինամիկայի: «Ավստրալացին» 1 տոկոսվ աճել է ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ հասնելով մինչեւ 0,6149 դոլարի, միաժամանակ արժեւորվել է նաեւ նորզելանդական դոլարը 1 տոկոսով ամերիկյան արժույթի նկատմամբ՝ հասնելով մինչեւ 0,5988 դոլարի, ռիսկի հանդեպ աճող ախորժակի ֆոնին:

Երեքշաբթի կայացած Ավստրալիայի Պահուստային բանկը տոկոսադրույքները պահպանել է ռեկորդային ցածր մակարդակում, ինչպես եւ ակնկալվում էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ