News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


«Գիշերը մինչեւ ժամը 4-ը մնացել ենք ավտոբուսի մեջ դրսում, որովհետեւ անհամաձայնություն կար, պահանջում էինք, որ ամեն մեկիս առանձին սենյակ տրամադրեն, ոնց որ կարանտինը պահանջում է։ Բայց իրենք 21 հոգուս, որ իրար լրիվ օտար մարդիկ ենք, գցել են մեկական սենյակներում երկու հոգով։ Կային քույր–եղբայր, ամուսիններ, հասկանալի է, որ իրենք մնում են նույն սենյակում, բայց մնացածս լրիվ օտար մարդիկ ենք իրար, ասում են՝ տեղ չկա, մեր երկրի վիճակը սենց է։ Ես պահանջում եմ, որ թողնեն՝ գնանք տուն, տանը սենյակում մեկուսանանք, ավելի լավ է, քան օտար մարդկանցով իրար հետ մնանք, եթե մեկս վարակված լինի, մյուսին էլ հաստատ կվարակի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ուղեւորներից Գ․ Ստեփանյանը։

Կնոջ խոսքով՝ բացի այդ սենյակում չկան հիգիենայի միջոցներ, ջուր, դժգոհ են նաեւ կերակուրից։

Թե տիկին Ստեփանյանը, թե նրա սենյակում մնացող մյուս կինը դժգոհ են նաեւ ոստիկանների պահվածքից․

«Ոստիկանության աշխատողն էլ ասում էր՝ չէիք ուզում կարանտինում նստեիք, չգայիք Հայաստան, վեր ընկնեիք ձեր Մոսկվայում։ Ես իրենց առաջարկեցի, որ ուրիշ հյուրանոցներում տեղ կար, տանեին մի քանիսին էնտեղ, մեզ ասում ա՝ շատ համը հանեք, կտանենք Համալիր կթողնենք ձեզ»։

Նշենք, որ նախօրեին հատուկ չվերթով 222 ՀՀ քաղաքացի է Մոսկվայից տեղափոխվել Հայաստան։ Այսօր կիրականացվի նմանատիպ երկրորդ չվերթը։ Դեռւես մի քանի հարյուր ՀՀ քաղաքացի էլ ցանկություն է հայտնել հայրենիք վերադառնալու։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ