News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Անցած տարի, սեպտեմբերի 27-ի ժամը 7-ի սահմաններում, անհայտ անձինք Վանաձորի Անդրանիկ Զորավարի փողոցի տներից մեկի հարակից տարածքում հարձակվել էին տանտիրոջ վրա եւ բռնության գործադրմամբ հափշտակել շուրջ 30.000 դոլար։

Նույն օրը հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի` ավազակության հատկանիշներով։

Իրավապահները ձեռնարկում էին անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, սակայն տեւական ժամանակ միջոցառումներն արդյունք չէին տալիս։

Նախաքննության ընթացքում ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվեց հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը։

Մարտի 30-ին ոստիկանության Բազումի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, նույն բաժնի, ոստիկանության Լոռու մարզային վարչության ու Հրազդանի բաժնի ծառայողները Հրազդանի Կոստանյան փողոցից, ավազակությունը կատարելու կասկածանքով, Լոռու մարզային քննչական վարչություն բերման ենթարկեցին Վանաձորի 31-ամյա մի բնակչի։ Առաջադրվել է մեղադրանք։ Նա կալանավորվել է։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած մյուս անձանց հայտնաբերելու եւ քննությանը ներկայացնելու ուղղությամբ։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ