News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ առողջապահության նախարարության երկու բարձրաստիճան պաշտոնյաներ կարծում են, որ կորոնավիրուսի բռնկումը կարող է սպանել ավելի քիչ ամերիկացիների, քան նախկինում կանխատեսվում էր՝ մատնանշելով այն նախնական տվյալները, որ զոհվածների թիվը Նյու Յորքում եւ այլ թեժ կետերում սկսել է հավասարվել, հայտնում է Reuters-ը։

ԱՄՆ գլխավոր վիրաբույժ Ջերոմ Ադամսը հայտարարել է, որ համաձայն է Հիվանդությունների վերահսկման եւ պրոֆիլակտիկայի կենտրոնների տնօրենի հետ այն հարցում, որ որոշ հետազոտական մոդելներ կանխատեսում են մահացության ընդհանուր ցուցանիշներ, որոնք կարող են չափազանց բարձր լինել, թեեւ դրանցից ոչ մեկը այլընտրանքային գնահատական չի տալիս։

Սպիտակ տան նպատակային խումբը, որ զբաղվում է կորոնավիրուսի հարցերով, կանխատեսում է, որ մահացածների թիվը ԱՄՆ-ում կարող է հասնել 100 000-ից մինչեւ 240 000-ի՝ հայտարարելով, որ հնարավոր է այդ միջակայքում պահել մահացության թիվը, եթե պահպանվեն սոցիալական դիստանցիայի խիստ կանոններ։

Ադամսը երեքշաբթի օրը ABC News-ին հայտնել է, որ իրեն հուսադրում են վերջին տվյալները, որոնք ցույց են տալիս որոշ շրջաններում բռնկման հնարավոր «մեղմացումներ»։

Այն հարցին, թե հավատում է արդյոք նա, որ մահացածների թիվը ավելի ցածր կարող է լինել Սպիտակ տան նպատակային խմբի կանխատեսածից, Ադամսը պատասխանել է․ «Ես սպասում եմ դրան։ Ես կրկին ինձ ավելի լավատես եմ զգում, քանի որ տեսնում եմ հետեւանքների մեղմացմանն ուղղված աշխատանքները»։

Նյու Յորքի, Նյու Ջերսիի եւ Լուիզիանայի նահանգապետները մատնանշել են նախնական այն նշանները, որ կորոնավիրուսի բռնկումը, հնարավոր է, սկսի նվազել, սակայն նախազգուշացրել են, որ պետք չէ հանգստանալ։

Կորոնավիրուսից մահվան դեպքերը ԱՄՆ-ում գերազանցել են 10 000-ը, իսկ հաստատված դեպքերի թիվը անցել է 367 000-ից։

Ռեդֆիլդը հայտարարել է, որ սոցիալական դիստանցիան արդյունավետ էր։

Վաշինգտոնի համալսարանի հետազոտական մոդելը այն մի քանիսից մեկն է, որի վրա հենվում են առողջապահության առաջատար մարմինները։ Այն կանխատեսեում է, որ մինչեւ օգոստոսի 4-ը մահացածների թիվը ԱՄՆ-ում կկազմի 7766։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ