News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 04
USD
482.38
EUR
540.89
RUB
7.05
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Հայաստանը մտադիր է ավելացնել գինու արտահանման ծավալները Կանադայի շուկայում: Այս մասին ապրիլի 7-ին ՀՀ Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին կառավարության 2019 թվականի ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը:

Նա, մասնավորապես նշեց, որ այս փուլում կապեր են հաստատվել կանադացի գործընկերների հետ եւ բանակցություններ են ընթանում հայկական գինու արտահանման վերաբերյալ, որի համային որակները բարձր են գնահատվում այս երկրում: Փոխնախարարը առանձնահատուկ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ալկոհոլային խմիչքները կենտրոնացված են ներմուծվում Կանադայի շուկա: «Կա պետական կազմակերպություն, որը զբաղվում է ներմուծմամբ, որից հետո արդեն մասնավոր հատվածը զբաղվում է մանրածախ ռիթեյլով»,- պարզաբանեց Ավանեսյանը:

Ընդհանուր առմամբ, փոխնախարարի խոսքով, հայկական գինիները, չնայած արտադրության փոքր ծավալին, պետք է տեղ զբաղեցնեն բարձր եկամուտ ունեցող եվրոպական երկրների շուկաներում: Այս կապակցությամբ նա հիշեցրեց, որ մինչեւ 2021 թվականի վերջը Հայաստանի համար կավարտվի GSP+ ռեժիմի վավերականության ժամկետը, ինչը թույլ է տալիս մի շարք ապրանքներ զրոյական մաքսատուրքով արտահանել ԵՄ երկրների շուկաներ:

«Մենք որեւէ արտոնյալ պայմաններ կամ պայմանավորվածություններ չունենք, ինչպես, օրինակ, մեր հարեւան վրացիները: Սակայն ես կարծում եմ, որ մենք բոլորս առաջին հերթին պետք է աշխատենք հայկական գինիների ճանաչելության բարձրացման ուղղությամբ,  ինչը ավելի կարեւոր է, քան մաքսատուրքերը»,- շեշտեց Ավանեսյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ