News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի շրջանակում քննարկվել են կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումները:

Վարչապետին զեկուցվել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման նպատակով կառավարության ընդունած 9 միջոցառումների կատարման մասին: Ներկայացվել է տեղեկատվություն արդեն տրամադրված տնտեսական և սոցիալական աջակցության ծավալի մասին, զեկուցվել է որոշ սոցիալական միջոցառումների իրականացման կարգերի մշակման ընթացքի վերաբերյալ: Նշենք, որ շահագրգիռ գերատեսչություններն ամենօրյա ռեժիմով իրականացնում են ծրագրերի ընթացքի մշտադիտարկում և ներկայացնում կառավարության ղեկավարին:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է արագ ավարտել սոցիալական միջոցառումների իմպլեմենտացիոն կարգի հաստատման աշխատանքները, որպեսզի շահառուները կարողանան հնարավորինս շուտ օգտվել այդ օժանդակությունից:

Հաջորդիվ քննարկվել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) մշակած՝ տնտեսության տարբեր ճյուղերում ներդրումային ծրագրերին օժանդակելու առաջարկները: Մտքերի փոխանակության ընթացքում արծարծվել են առաջնահերթություն ներկայացնող ոլորտներին, պետություն-մասնավոր գործընկերության (PPP) սկզբունքի ներքո նպատակային ծրագրերի իրականացման մեխանիզմներին, չափանիշներին, հնարավոր ռիսկերի կառավարման գործիքակազմին առնչվող հարցեր, ներկայացվել են մի շարք գաղափարներ:

Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին քննարկման արդյունքներով ներկայացնել ներդրումային ծրագրերի աջակցության սցենարներ՝ ոլորտների, չափորոշիչների և սահմանափակումների հստակ սահմանմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ