News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 06
USD
481.74
EUR
546
RUB
7.01
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է գյուղատնտեսական ոլորտում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը:

Վարչապետին, մասնավորապես, զեկուցվել են Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության, ինչպես նաև Արժեշղթաների զարգացման ծրագրերի ընթացքը, որոնք մեկնարկել են 2019 թվականից:

Առաջին ծրագրի շրջանակում գյուղատնտեսական կոոպերատիվներին նախորդ տարի հատկացվել է 612 միավոր գյուղտեխնիկա, կառուցվել են նոր արոտավայրեր՝  անհրաժեշտ խմոցիներով, ինչպես նաև 42 կմ ջրագիծ: Այս տարի նախատեսվում է կոոպերատիվները համալրել ևս 190 միավոր գյուղտեխնիկայով և կառուցել 41 կմ ջրագիծ: Այս ծրագրով ակնկալվում են նաև խնայողություններ, որոնք կուղղվեն այլ նախագծերի իրականացմանը:

Երկրորդ ծրագրով գյուղոլորտում նախագծեր իրականացնող ընկերություններին տրամադրվում են դրամաշնորհներ, տարբեր համայնքներում կառուցվում անասնապահական սպասարկման նոր կենտրոններ:

Պատասխանատուները նշել են, որ շինաշխատանքների համար նախատեսված մրցույթներն ու գնման գործընթացներն ընթացքի մեջ են ու նախատեսված ժամանակահատվածում ծրագրերը կիրականացվեն:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է վարկային ծրագրերի արդյունավետ իրականացումը և նշել, որ գյուղոլորտում ենթակառուցվածքների բարելավումն ու կոոպերատիվների ձևավորումը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Այս տարվա 2-րդ կիսամյակը ներդրումների լավագույն ժամանակն է». արագացված ամորտիզացիայի նոր հնարավորություն
2020 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ներմուծվող կամ ձեռք բերվող...
Կառավարությունն արտոնություններ է տրամադրել մի շարք ներդրումային ծրագրերի. կստեղծվի ավելի քան 200 նոր աշխատատեղ
«Նակի» ընկերությունը ներմուծվող ապրանքները օգտագործելու է ջերմոցների կառուցման համար...
Պահուստային ֆոնդից 124,9 մլն դրամ հատկացվեց մշակութային օբյեկտների վերանորոգման համար
Նախագծի անհրաժեշտությունը ելնում է այն հանգամանքից, որ վերջին տարիներին Հայաստանում պետական բյուջեից միջոցներ են հատկացվում հուշարձանների վերականգնման, ամրակայման աշխատանքների համար...
Թրամփի վարչակազմը կենսաթոշակային հիմնադրամին կոչ է անում հրաժարվել չինական բաժնետոմսերում ներդրումներից
Նրանք նախազգուշացրել են, որ նման ներդրումները լուրջ մտահոգություն են առաջացնում ազգային անվտանգության եւ մարդասիրական խնդիրների առնչությամբ․․․
Սկզբունքորեն նոր որակի ու ծավալների կանաչապատում ենք իրականացնում այս տարի. Հայկ Մարությանը տեսանյութ է հրապարակել
Սկզբունքորեն նոր որակի ու ծավալների կանաչապատում ենք իրականացնում այս տարի Երեւանում...
Հայաստանում ուղիղ ներդրումների լուրջ աճ չի գրանցվել․ «Բարգավաճ Հայաստան»
Երկրորդը՝ պորտֆելային ներդրումները մեզ մոտ կազմել են 100 մլն դոլար․․․
Ամենաշատ