News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 06
USD
481.74
EUR
546
RUB
7.01
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Facebook-ը սկսում է ԱՄՆ-ից օգտատերերի հարցում նրանց առողջության վերաբերյալ, որ հետազոտողներին ավելի շատ տեղեկություններ տա COVID-19-ով պացիենտների մասին, փոխանցում է Fox News-ը:

Մարկ Ցուկերբերգի ղեկավարած ընկերությունն իր բլոգում հայտարարել է, որ հարցման հղումը կտեղադրի որոշ օգտատերերի լրահոսի վերին հատվածում: Սա կարող է օգնել պարզել, թե որտեղ են պահանջվում առողջապահության ռեսուրսները:

«Քարնեգի-Մելոնի համալսարանին առընթեր Delphi հետազոտական կենտրոնի անցկացվող հարցումն օգտագործվելու է նոր պատկերացում ստանալու համար այն մասին, թե ինչպես արձագանքել ճգնաժամին, ներառյալ ախտանիշների ջերմային քարտեզները,- իր բլոգում նշել է Facebook-ը: - Այդ տեղեկությունները առողջապահության համակարգերին կարող են օգնել ծրագրել, թե որտեղ են ռեսուրսներ պահանջվում, եւ հավանաբար, թե երբ, որտեղ եւ ինչպես է հնարավոր մեկուսացումից դուրս գալ: Եթե արդյունքներն օգտակար լինեն, մենք նման հարցումները հասանելի կդարձնենք աշխարհի մյուս հատվածներում»:

Նախագծի շրջանակում կհայտնվեն 3 նոր գործիքներ՝ համատեղ տեղադրման քարտեզ, որը կարող է կանխատեսել, թե որտեղ են հնարավոր COVID-19-ի դեպքեր, շարժման դիապազոնի գործիքներ, որոնք ցույց են տալիս, թե որտեղ են գտնվում մարդիկ, եւ «Սոցիալական կապվածության ինդեքս», որի նպատակն է նահանգների եւ երկրների միջեւ ընկերությունը ցույց տալը, որ համաճարակաբաններին օգնեն ավելի լավ կանխատեսել, թե որտեղ կտարածվի հիվանդությունը եւ որ ոլորտները կունենան աջակցության կարիք:

Տվյալները, որոնք Facebook «Data for Good» նախագծի մասն են, միավորվելու են:

«Facebook-ը հետազոտողներին տեղեկություններ չի փոխանցելու այն մասին, թե ով եք դուք»,- հավելել են ընկերությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կավասակի սինդրոմով չորսամյա երեխայի մոտ ախտորոշվել է բազմահամակարգային բորբոքային համախտանիշ
Երեք օր անց երեխայի մոտ ի հայտ են եկել պարանոցային մկանների արտահայտված կարկամություն...
Bentley-ն, Aston Martin-ն ու McLaren-ը հայտարարել են կորոնավիրուսի հետեւանքով շուրջ 3 000 աշխատատեղ կրճատելու մասին
Այդ ընկերություններում աշխատատեղերի կրճատումը կապված է շքեղ ավտոմեքենաների վաճառքի վրա կորոնավիրուսի պանդեմիայի բացասական ազդեցության հետ...
Covid-19 վարակը Վանաձորում աննախադեպ աճ է գրանցում. Արմեն Եղիազարյան
Պետք է միասին կանխենք Վանաձորում համավարակի բռնկման․․․
ՌԴ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Իոնինը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով
Գոտեպնդվեք, բան չմնաց. Հայկ Մանասյանը՝ ՀՀ–ում կորոնավիրուսի տարածման մասին
Հայաստանում թեև կա 3 միլիոն մարդ, բայց ընդամենը կես միլիոնն է, որ աշխատում է, ու ակտիվ շփումների մեջ մտնում…
Այսօր մարզեր կան, թեստ գոյություն չունի, ու ասում են՝ աշխատանք ենք կատարել. Գագիկ Ծառուկյան
Իշխանությունը պարտավոր էր հունվարից հարցեր կարգավորեր, թե դեղորայքի համար, թե դիմակների համարար արտադրվեր, ներկրվեր մեր մոտից, մաքսատներում հրաման տրվեր, որ ոչ մի հատիկ դուրս չգա…
Ամենաշատ