News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 06
USD
481.74
EUR
546
RUB
7.01
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

55 հազար դրամով եւ տատիկի թոշակով 16 հոգանոց ընտանիքը ո՞նց ապրի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 7–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի բնակիչ Գոռ Կիրակոսյանը՝ ավելացնելով, որ արտակարգ դրությունից հետո, իրենց ընտանիքի վիճակը ծայրահեղ ծանր է։

«Ես 28 տարեկան եմ, մենք 11 երեխա ենք, քույրս ամուսնացած է, մեզ հետ չի ապրում, բայց եղբայրներիցս մեկը, որը եւս ամուսնացած է, ստիպված կնոջ եւ 2 երեխաների հետ տեղափոխվել են մեզ մոտ։ Տանը նաեւ ծնողներս են ապրում եւ տատիկս։ Մինչեւ վիրուսի տարածվելը եւ արտակարգ դրությունը աշխատել, ապրել ենք, որեւէ մեկից օգնություն չենք խնդրել, ստացել ենք միայն մեզ հասանելիք օգնությունը՝ 55 հազար դրամ։ Ես օրավարձով բանվորություն եմ արել, հայրս ու մայրս էլ են աշխատել, բայց գրանցված չեն եղել՝ օրավարձով։ Ոչ մեկին ոչ մի հարցով չենք դիմել, մենք մեր հարցերը լուծել ենք»,– ասաց նա։

Քաղաքացու խոսքով՝ չնայած ընտանիքի անդամների մեծ թվին՝ ապրում են փոքր բնակարանում. «Բնակարանը 2 սենյականոց է, մի ձեւ ապրում ենք։ ես չեմ ուզում մտածեն, որ գումար ենք խնդրում, հավատացեք ինձ, վատ եմ զգում, ստիպված եմ գնացել այս հարցը հանրայնացնելուն, քանի որ այլ տարբերակ չունենք։ Անգամ խանութում, որտեղից միշտ նիսյա առեւտուր ենք արել, հետո վճարել, հիմա չեն տալիս, տեսնում են, որ տանը նստած ենք, չենք աշխատում, մտածում են՝ գումարը որտեղի՞ց ենք տալու։ Իրենք էլ են վատ զգում, բայց չեն տալիս։ Պետությունը գոնե սնունդով օգնի, մինչեւ այս ամենն անցնի, հո օդով չե՞նք սնվելու»։

Նրա խոսքով՝ վատ է զգում, երբ տեսնում է գրառումներ, թե ինչո՞ւ են այդքան երեխաներ ունեցել, եթե չէին կարողանալու պահել. «Մենք կարողացել ենք մեզ պահել, թող նման արտահայտություններ չանեն, ուղղակի այնպես է ստացվել, որ ոչ մեկս չենք կարողանում այս պահին աշխատել ու դա միայն մեր ընտանիքում չէ։ Ասում են՝ երեխաներ ունեցեք, ազգը բազմացրեք, բա պետք է այդ ընտանիքների կողքին էլ կանգնեք, ոչ թե միայն ասեք։ Եթե նեղ վիճակին պետությունը չի կանգնում մեր կողքին, արտակարգ դրությունից հետո պետք չի, կամ որ ասում են՝ միայն գրանցված աշխատողներին ենք օգնություն տալիս, դե թող ընտրություններին էլ միայն գրանցված աշխատողները մասնակցեն»։

Քաղաքացու խոսքով՝ եղբայրներից եւ քույրերից 6–ն անչափահաս են, որոնցից 4–ը դպրոցական, բայց արտակարգ դրությունից հետո չեն կարողացել հեռավար դասերին մասնակցել. «Մի եղբայրս օրեր առաջ դարձավ 18 տարեկան եւ շուտով բանակ կգնա։ Տանը 4 դպրոցական ունենք, որոնք չեն կարողանում մասնակցել հեռավար դասերին, քանի որ համակարգիչ չունենք։ Ոչ մի կապ չկա ուսուցիչների հետ, չգիտենք՝ դա ում մեղավորությունն է, բայց որ ոչ մի հնարավորություն չկա դասերն անելու, փաստ է։ Ինչ դասերը դադարեցվել են, երեխաները դաս չեն արել։ Գրավոր դիմեցի թաղապետարան նաեւ այս հարցով, պատասխան եկավ, որ ոչ մի նման օգնություն չենք կարող հաստատել, թող մնա արտակարգ դրության ավարտից հետո, այդ ժամանակ էլ ո՞ւմ է պետք։ Խդրում եմ Կրթության նախարարությանը, որպեսզի զբաղվեն այս հարցով, քանի որ երեխաներից 1–ը գերազանցիկ սովորող է, մյուս 3–ը՝ հարվածային»։

Քաղաքացին խնդրանքով դիմում է բոլոր նրանց, ովքեր կարող են սնունդով աջակցել, մինչեւ ընտանիքը կրկին կաշխատի եւ իր հոգսերն ինքնուրույն կհոգա։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են կապ հաստատել ընտանիքի հետ, կարող են զանգահարել նշված հեռախոսահամարով՝ 098626258 Գոռ Կիրակոսյան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կավասակի սինդրոմով չորսամյա երեխայի մոտ ախտորոշվել է բազմահամակարգային բորբոքային համախտանիշ
Երեք օր անց երեխայի մոտ ի հայտ են եկել պարանոցային մկանների արտահայտված կարկամություն...
Bentley-ն, Aston Martin-ն ու McLaren-ը հայտարարել են կորոնավիրուսի հետեւանքով շուրջ 3 000 աշխատատեղ կրճատելու մասին
Bentley ընկերության հայտարարության մեջ նշվում է Մեծ Բրիտանիայում 1000 աշխատատեղ կրճատելու ծրագրերի մասին, ինչը կազմում է աշխատուժի շուրջ մեկ քառորդը…Լյուքս դասի ավտոմեքենաների բրիտանական արտադրողներ Bentley-ն, Aston Martin-ն ու McLaren-ը հայտարարել են շուրջ 3 000 աշխատատեղ կրճատելու մասին վերջին երկու շաբաթվա ընթացքում, հաղորդում է CNN-ը: Այդ ընկերություններում աշխատատեղերի կրճատումը կապված է շքեղ ավտոմեքենաների վաճառքի վրա կորոնավիրուսի պանդեմիայի բացասական ազդեցության հետ: Bentley ընկերության հայտարարության մեջ նշվում է Մեծ Բրիտանիայում 1000 աշխատատեղ կրճատելու ծրագրի մասին, ինչը կազմում է աշխատուժի շուրջ մեկ քառորդը: Bentley-ն նաեւ դադարեցրել է նոր աշխատակիցների ընդունումը, հեռացրել իր կապալառուներին եւ սառեցրել աշխատակիցների աշխատավարձը: Aston Martin ընկերությունը հայտնել է 500 աշխատատեղ կրճատելու ծրագրերի մասին վաճառքի անկման պատճառով: Ընկերությունը նաեւ պատրաստվում է փոխել իր գործադիր տնօրենին՝ այդ պաշտոնում ընդունելով Mercedes-ից Թոբիաս Մոերսին: McLaren-ը, որը Ֆորմուլա-1 թիմի սեփականատերն է, հայտնել է 1 200 աշխատատեղ կրճատելու ծրագրերի մասին, ինչը կազմում է ընկերության ամբողջ աշխատուժի ավելի քան մեկ քառորդ մասը: Համաձայն ընկերության հայտարարության՝ դրա պատճառը մրցավազքի չեղարկումն է, գործարանների եւ ցուցասրահների փակումն ամբողջ աշխարհում:
Covid-19 վարակը Վանաձորում աննախադեպ աճ է գրանցում. Արմեն Եղիազարյան
Պետք է միասին կանխենք Վանաձորում համավարակի բռնկման․․․
ՌԴ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Իոնինը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով
Գոտեպնդվեք, բան չմնաց. Հայկ Մանասյանը՝ ՀՀ–ում կորոնավիրուսի տարածման մասին
Հայաստանում թեև կա 3 միլիոն մարդ, բայց ընդամենը կես միլիոնն է, որ աշխատում է, ու ակտիվ շփումների մեջ մտնում…
Այսօր մարզեր կան, թեստ գոյություն չունի, ու ասում են՝ աշխատանք ենք կատարել. Գագիկ Ծառուկյան
Իշխանությունը պարտավոր էր հունվարից հարցեր կարգավորեր, թե դեղորայքի համար, թե դիմակների համարար արտադրվեր, ներկրվեր մեր մոտից, մաքսատներում հրաման տրվեր, որ ոչ մի հատիկ դուրս չգա…
Ամենաշատ