News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իսրայելի անվտանգության «Շին Բեթ» գործակալությունը հայտարարել է Իսրայելի քաղաքացուն ձերբակալելու մասին, որը ենթադրաբար լրտեսում էր Իրանի համար, հաղորդում է AP-ը։

«Շին Բեթ»-ի հայտարարության մեջ ասվում է, որ այդ մարդը շփվել է իրանցի գործակալների հետ արտերկրում, որտեղ ստացել է գումար, հրահանգներ եւ ծածկագրման գործիքներ։

«Այդ մարդը պետք է տեղեկատվություն հաղորդի ռազմավարական վայրերի, իսրայելական հասարակությունը պառակտելու, իսրայելական թիրախների ուղղությամբ հարձակումներ անցկացնելու եւ Իսրայելի արաբ քաղաքացիներին Իրանի օգնության ծրագրերում ներգրավելու մասին»։ Նա ձերբակալվել էր անցած ամիս, իսկ մեղադրանք էր առաջադրվել երեքշաբթի «անվտանգության հետ կապված լուրջ հանցագործություն» կատարելուս հատկանիշներով։

«Շին Բեթ»-ը հայտարարել է, որ այդ ձերբակալությունն ընդգծում է Իրանի ջանքերը «Իսրայելում լրտեսական եւ ահաբեկչական գործունեություն իրականացնելու հարցում, այդ թվում՝ այն ժամանակ, երբ աշխարհը բախվել է կորոնավիրուսի համաճարակի հետ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ