News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 30
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Ճգնաժամը, որն առաջացել է կորոնավիրուսի տարածման հետ, բացասական ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա։ Այս մասին ապրիլի 7-ին մամուլի ասուլիսում հայտարարեց Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։ «Սրա հետ կապված՝ առաջիկայում կառավարությունը կներկայացնի աջակցության միջոցառումներ երեք ուղղություններով՝ գյուղատնտեսություն, բիզնես եւ սոցիալական ոլորտ։

Միջոցառումները համահունչ կլինեն նրանց, որոնք ձեռնարկվում են Հայաստանում»,- ընդգծեց նա։ Պետնախարարը չբացառեց, որ ուսումնական հաստատությունները ապրիլի 14-ից հետո էլ կշարունակեն փակ մնալ։ Որպես երկարաժամկետ եւ կարեւոր խնդիր, Մարտիրոսյանը նշեց պարենային անվտանգության բարձրացման եւ երկրի պահուստների ավելացման միջոցառումները։ «Տվյալ պահին պարենային անբավարարության որեւէ ռիսկ չկա»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու մինչ այժմ անցկացված միջոցառումներին, ապա դրանք, նրա խոսքերով, ունեցել են մի քանի ուղղություն՝ անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով առողջապահության համակարգի ապահովում, խիստ վերահսկողություն սահմանին, ուսումնական հաստատությունների փակում, պետական ծառայողների աշխատանքի ռեժիմի փոփոխում, որոնք հնարավորինս տնից են աշխատել։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մոտեցել է 400 000-ի
Ռուսաստանում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 181-ով...
Ախտահանվել են ՊԲ զորանոցները, բուժկետերը, կենցաղային եւ այլ նշանակության շինություններ
Դրանց շնորհիվ առայսօր հաջողվել է խուսափել ՊԲ-ում նոր կորոնավիրուսի ներթափանցման…
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում, 24-ը՝ Շիրակի մարզի բնակիչ
Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 312 քաղաքացի․․․
Մայիսի 29-ին արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1251 դեպք. Ոստիկանություն
Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով այլ նախարարությունների և գերատեսչությունների հետ…
Վրաստանը Հայաստանին տեղական արտադրության 4 հազար բժշկական դիմակ է նվիրել
«Ի նշան երկար տարիների բարեկամության եւ համագործակցության»՝ Վրաստանի դեսպանի օգնությամբ դիմակներն ուղարկվել են ՀՀ նախագահին եւ առողջապահության նախարարին, ինչպես նաեւ՝ գործարար եւ կառավարական շրջանակների ներկայացուցիչներին...
«Պապ ջան, լույսով գնա». Հայկ Կոնջորյանի գրառումը
Դու ապրելու ես իմ մեջ, ես ապրելու եմ իմ և քո համար…
Ամենաշատ