News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է «+Meeting» ծառայությունը՝ նախատեսված «Zoom» և «Skype» հավելվածներով առցանց անցկացվող աշխատանքային հանդիպումների և դասերի, ինչպես նաև ընկերական շփումների համար:

Ի պատասխան Zoom և Skype հավելվածների օգտագորման մեծ պահանջարկի՝ Վիվա-ՄՏՍ-ը հոգ է տարել, որպեսզի այս դժվարին շրջանում աշակերտները, ուսանողները, նրանց ուսուցիչներն ու դասախոսները, ու բոլոր նրանք ում անհրաժեշտ է հեռավար շփում, «+Meeting» ծառայության միջոցով անսահմանափակ ու առանց հավելյալ վճարի հասանելիություն ունենան այս կարևոր բջջային հավելվածներին` մինչև 31.05.2020թ., ներառյալ՝ համապատասխան սակագնային պլանի ակտիվ լինելու դեպքում:

Ծառայությունը ներկայում հասանելի է և ավտոմատ ակտիվացված է Վիվա-ՄՏՍ-ի «X» և «Y» կանխավճարային և հետվճարային, ինչպես նաև «Z» կանխավճարային սակագնային պլանների բաժանորդների համար:

«X», «Y»  ու «Z»  սակագնային պլանների շրջանակներում Zoom, Skype, ինչպես նաև՝ Viber, Whatsapp, Messenger, Zangi, Telegram («X» ու «Y»  սակագնային պլանների դեպքում նաև՝ Facebook, Instagram, Snapchat, «X» սակագնային պլանի դեպքում նաև՝ Netflix) հավելվածներից օգտվելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում՝ սակագնային պլանի ակտիվ լինելու դեպքում:

Փաթեթների ակտիվացման գները՝

«Z» սակագնային պլան՝ 1800 դրամ/30 օր

«Y» սակագնային պլան՝ 2800 դրամ/30 օր

«X» սակագնային պլան՝ 5000 դրամ/30 օր

Մինչև 2020թ. մայիսի 31-ը, ներառյալ, «+Meeting» ծառայության միջոցով Zoom և Skype հավելվածներն օգտագործելիս սակագնային պլանների շրջանակում տրամադրվող ինտերնետ-փաթեթի մեգաբայթերը չեն սպառվում:

Տպել
Ամենաշատ