News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ ապրիլի 7–ին կայացած նիստում  որոշել է  2020թ. մարտի 31-ի համապետական ընտրությունների արդյունքներով ԱՀ Ազգային ժողովն ընտրված համարել: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԿԸՀ–ն։

Ազգային ժողովի պատգամավորական մանդատները բաշխվել են հետևյալ կերպ.

1) «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակ` տասնվեց  մանդատ,

2) «Միասնական հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակ` ինը մանդատ,

3) Արցախի «Արդարություն» կուսակցության ընտրական ցուցակ` երեք մանդատ,

4) «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակ` երեք մանդատ,

5) Արցախի Ժողովրդավարական Կուսակցության ընտրական ցուցակ` երկու մանդատ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ