News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 30
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Երբ երկրորդ նախագահին հիվանդանոցից ոչ թե տուն են ուղարկում, այլ կալանավայր, այն օրերին, երբ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի ղեկավարն աշխարհի պետություններին կոչ է անում ռիսկային խմբի մարդկանց ազատել կալանավայրերից, դա պետականորեն ծրագրված մահափորձ է։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ հայտարարել է Միջազգային քրեական դատարանի անդամ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան, ֆրանսահայ Սևակ Թորոսյանը եւ ավելացրել, իսկ եթե կորոնավիրուսի այս համավարակի ֆոնին, ինչ-որ բան պատահի Ռոբերտ Քոչարյանի հետ, դա կդառնա պետականորեն ծրագրված սպանություն։

«Երբ ՄԱԿ-ն ասում է, որ կալանավորներին պետք է տուն ուղարկել, Հայաստանի իշխանություններն անում են հակառակը։ Եթե Ռոբերտ Քոչարյանին որևէ բան պատահի այս ժամանակահատվածում, ես պատրաստ եմ դիմել Միջազգային քրեական դատարան, որպեսզի ՀՀ վարչապետին, արդարադատության նախարարին ու գործը քննող դատավորին, որը պետք է քննի խափանման միջոցի հարցը, կանչեն պատասխանատվության»։

Ֆրանսահայ փաստաբանի խոսքով, այն, ինչ կատարվում է ամբողջ աշխարհում, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, ցույց է տալիս, որ պետությունները մարդկային կյանքն են համարում բարձրագույն արժեք, բայց, ցավոք, Հայաստանում կատարվում է հակառակը։

Սեւակ Թորոսյանը հիշեցրել է, որ անցած տարվա նոյեմբերին  երկու ժամ է մասնակցել Ռոբերտ Քորչարյանի ու մյուսների գործով դատավարությանը և հասկացել, որ այդ ամենը թատրոն է։

«Նույնիսկ այն, թե դատարանի դահլիճում ով որտեղ էր նստած, տուժողներն ինչի մասին էին խոսում, իրենց 30 տարիների կյանքն էին հիշում, մինչդեռ ես, որպես իրավաբան, դատարանում պետք է իրավաբանական լեզվով խոսեմ, մյուսներն էլ, բայց այնտեղ այդպիսի բան չտեսա», ասել է Ս․Թորոսյանը։

Հիշեցնենք, որ այդ դատական նիստից հետո փաստաբանն այլևս չի ներկայացել դատական մյուս նիստերին։

Սևակ Թորոսյանը համոզված է, որ իրավական տեսանկյունից այս դատավարությունն իրենք հաղթել են․ «Երեսունից ավել խախտումներ ենք արձանագրել, որոնք ուղարկել եմ եվրոպական մի շարք ինստիտուտներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին»։

Վերջին 1,5 ամսվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստի չկայանալու մասին, որը պայմանավորված է դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելով, Սեւակ Թորոսյանը նշել է․ «Եթե դատավորը չի կարողանում ներկայանալ դատական նիստին ու դատական նիստը չի կայանում, պետք է անձն ազատ արձակվի»։ Սևակ Թորոսյանը մի քանի անգամ շեշտել է, որ նախնական կալանքն ու պատիժը չի կարելի շփոթել։ «Քանի դեռ մարդու մեղքն ապացուցված չէ, նա անմեղ է», ասել է երկրորդ նախագահի փաստաբանական թիմի անդամը։

Իշխանության փափագը՝ ամեն գնով կալանքի տակ պահել Ռոբերտ Քոչարյանին, ըստ Սեւակ Թորոսյանի, ժողովրդավարության հետ որևէ աղերս չի կարող ունենալ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գլխավոր դատախազության հայտարարությունը՝ ՄԻԵԴ–ի որոշման վերաբերյալ
Բազմաթիվ լրատվամիջոցներ դիմել են դիրքորոշում հայտնելու...
Կարող եք ակնկալել որոշակի գործողություններ, բայց այս փուլում մեր հաջորդ քայլերը չենք բացահայտի. Արամ Վարդեւանյան
Բայց ՄԻԵԴ-ի այս կարծիքը հստակ ուրվագծեց այն պնդումները, որ մենք անում էինք...
Լինելու են տարբեր մեկնաբանություններ, քանի որ ՄԻԵԴ-ի կարծիքը գրված է բավականին բարդ տերմիններով. Քոչարյանի պաշտպան
ՍԴ-ի դիմումը ՄԻԵԴ-ին աբստրակտ հարցադրումների շրջանակներում է եւ դա բնական է, որովհետեւ ի վերջո, ՄԻԵԴ-ը չէ, որ պետք է այս հարցի լուծումը տա կամ քրեական գործի մանրամասներին տիրապետի...
ՄԻԵԴ–ն աներկբա արձանագրել է իրավական չափանիշները, որոնցով պետք է ՍԴ–ն առաջնորդվի. Արփինե Հովհաննիսյան
Սա նշանակում է՝ հետադարձ ուժի ու իրավական որոշակիության դասական միջազգային սկզբունքները իշխանությունը այլասերել չի կարողանա․․․
Եթե այս գործում խնդիր չլիներ, ՄԻԵԴ–ը այն անգամ վարույթ չէր ընդունի. Սա օգտակար որոշում է. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան
Արամ Վարդևանյանը՝ Քոչարյանի և մյուսների գործով ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի մասին…
ՄԻԵԴ–ի որոշումից ակնհայտ է դառնում, որ ընթացող գործով չի կարող կիրառվել 300.1-րդ հոդվածը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով խորհրդատվական կարծիքը...
Ամենաշատ