News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը չի բացառում պատվի եւ արժանապատվության պաշտպանության վերաբերյալ քաղաքացիական հայցի հետ կանչի հնարավորությունը, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասածից հրաժարվի: Այս մասին ապրիլի 8-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայկ Ալումյանը:

«Որոշումը Ռոբերտ Քոչարյանին է վերապահված»,- շեշտեց փաստաբանը: Նա հիշեցրեց նախորդ համանման հայցի հանգամանքները եւ Փարիզում Փաշինյանի հայտարարությունը. Ռոբերտ Քոչարյանն ազատվել է անձեռնմխելիության հիմքով: Այսինքն՝ կարելի է սպանություններ կազմակերպել եւ խոսել անձեռնմխելիության մասին: Որտե՞ղ է դա գրված: Հայտարարությունը կատարվել էր այն բանից հետո, երբ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին կալանքից ազատել էր նախորդ նախագահի անձեռնմխելիության հիմնավորմամբ:

«Պարզ է, որ տեքստը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին: Նա դիմել էր դատարան՝ դա գնահատելով որպես զրպարտանք եւ անմեղության կանխավարկածի խախտում: Նիկոլ Փաշինյանն իր ներկայացուցչի միջոցով հայտարարել էր, որ այս հայտարարությունը չի վերաբերում Ռոբերտ Քոչարյանին: Այսինքն՝ նրանք դատարանում տասնյակ լրատվամիջոցների ներկայությամբ պնդեցին, որ այս հայտարարությամբ նկատի չեն ունեցել Ռոբերտ Քոչարյանին: Եթե այս անգամ էլ վարչապետը կամ նրա ներկայացուցիչը ասի, որ նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին, մենք մեկ անգամ եւս կքննարկենք հայցից հրաժարվելու հնարավորությունը: Բայց կարող ենք եւ չհրաժարվել: Հնարավոր է, որ հրաժարվելը դարձավ Նիկոլ Փաշինյանի անհավասարակշիռ հայտարությունների շարունակման պատճառը: Մենք կարող ենք այս անգամ գնալ մինչեւ վերջ, որ իրավիճակը չկրկնվի»,- նշեց Ալումյանը:

Նրա խոսքով՝ նոր հայցի հիմքն են դարձել կողոպուտի մեղադրանքները: «Գուցե հետո կասեն, որ նկատի են ունեցել նույն անուն-ազգանունով այլ մարդու: Եթե հրաժարվեն... անցյալ անգամ ինքս եմ խորհուրդ տվել հայցից հրաժարվել: Վստահելով իմ կարծիքին՝ պարոն Քոչարյանը հրաժարվեց: Բայց այս անգամ ես հրաժարվելու խորհուրդ չեմ տա, նույնիսկ եթե նրանք ասեն, որ նրան նկատի չեն ունեցել»,- նշեց փաստաբանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ