
Եվրախմբին չի հաջողվել 500 մլրդ եվրոյի չափով ԵՄ տնտեսության վերականգնման ծրագրի շուրջ համաձայնության հասնել 16 ժամ տեւած բանակցություններից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Այս մասին հայտարարել է Եվրախմբի ղեկավար Մարիու Սենտենուն:
«16 ժամ տեւած բանակցությունների հետ մենք չկարողացանք համաձայնության հասնել: Մինչեւ հինգշաբթի դադարեցվել է Եվրախմբի նիստի անցկացումը»,- ասել է նա:
Իր հերթին, Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը չեղարկել է Սենտենուի վիդեոճեպազրույցը, որը պետք է տեղի ունենար բանակցությունների արդյունքներն ամփոփելուց հետո:
Վերականգնում կես տրիլիոն եվրոյի չափով
Վիդեոհամաժողովից առաջ Սենտենուն վիդեոուղերձ է տարածել, որում խոստացել է, որ Եվրախումբը կընդունի 540 մլրդ եվրոյի չափով տնտեսության վերականգնման ծրագիրը:
«Ես ակնկալում եմ, որ եվրագոտու ֆինանսների նախարարները հզոր պատասխան կտան կորոնավիրուսի համավարակին: Դա Եվրախմբի պատմության մեջ ամենախոշոր եւ ամենաամբիցիոզ ծրագիրն է: Այդ ծրագիրը պետք է պաշտպանի մեր տնտեսությունն ու սոցիալական ոլորտը, երբ մենք կհայտնվենք ռեցեսիայի մեջ կարանտինի չեղարկումից հետո»,- ասել էր Սենտենուն:
Վատատեսական սցենար
Եվրախումբը ստեղծվել է 1998 թվականին, նրա գործունեության նպատակն է համակարգել եվրագոտու պետությունների ֆինանսական եւ մոնետար քաղաքականությունը, որի անդամ են 19 երկրներ:
Եվրահանձնաժողովի վերջին գնահատականի համաձայն՝ 2020 թվականին կանխատեսված 1,4 տոկոսի չափով տնտեսական աճը կփոխվի՝ դառնալով առնվազն 1 տոկոս: