News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի կալանքից` հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Այս մասին ապրիլի 8-ին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ նախկին նախագահի փաստաբան Արամ Վարդեւանյանը:

Փաստաբանը հայտնեց, որ դիմել է Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարին եւ երկու անգամ ` օմբուդսմենին: «Օմբուդսմենից ես ստացա պատասխան, համաձայն որի ներկայացված խնդիրը` դատավորի բացակայությունը, մարդու իրավունքների խախտում է: Այսինքն, ՄԻՊ-ը համաձայն է, որ իրավիճակը խնդրահարույց է մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից»,- ասաց փաստաբանը` հավելելով, որ դատարանը տարօրինակ կերպով օպերատիվ է գործում, երբ խոսքը ձերբակալության մասին է, բայց չի շտապում, երբ խոսքը խափանման միջոցի վերանայման մասին է:

Փաստաբանը շեշտեց, որ եվրոպական կողմը` ի դեմս Խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի եւ հանձնակատար Դունյա Միյատովիչի, կոչ է արել այլընտրանքային միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված ռիսկային խմբում գտնվող անձանց նկատմամբ: «Կան դատավորներ, որոնք իրենց սեփական նախաձեռնությամբ հենց այդպես էլ արել են: Ընդ որում, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների մեջ կան վարակվածներ, չնայած իշխանությունները չէին ցանկանում դա խոստովանել: Միյատովիչը հստակ նշել է, որ վերանայումը պետք է իրականացվի առանց խտրականության: Որպեսզի այնպես չստացվի, որ մի դեպքում կիրառվում է, մյուս դեպքում չի կիրառվում: Դատախազությունը եւս հանդես է եկել նմանատիպ նախաձեռնությամբ: Այս չափանիշներն ուղղակիորեն վերաբերում են Ռոբերտ Քոչարյանին: Եթե իշխանությունները առաջնորդվեն երկակի ստանդարտներով, դա օրենքի կոպիտ խախտում կլինի»,- նախազգուշացրեց փաստաբանը: 

Արամ Վարդեւանյանը հայտնեց դատավորի գրասենյակի հետ կապ հաստատելու փորձերն անհաջող են եղել: «Դատարանի նախագահի աշխատասենյակում տեղեկացնում են, որ իրենց հայտնի չէ, թե դատավորը երբ կվերադառնա: Մեզ ասում են, որ խոսել են նրա հետ, բայց չեն կարող ասել, թե երբ նա կվերադառնա: Եթե դատավորն այդպես է վերաբերվում գործին, երբ ձերբակալված կա, ապա նա պատասխանատվություն է կրում դրա հետ կապված բոլոր հնարավոր ռիսկերի համար, դա դատավորին պատիվ չի բերում»,- եզրափակեց Արամ Վարդևանյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ