News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Երբ այս մասշտաբի օրենքի խախտումներ են տեղի ունենում, ես դժվարանում եմ դրան ինքնուրույն բացատրություն գտնել, այսպիսի օրենքի խախտում անելու համար պետք է լինել պաթոլոգիկ օրինախախտ: յս մասին ապրիլի 8-ին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը` մեկնաբանելով իրավիճակը, որում հայտնվել է դատական գործընթացը: 

Նրա խոսքով, մարդու մեջ պետք է օրինախախտի հոգեբանություն լինի, որ մարդը հասկանա, թե ինչ է կատարվում. «Ես ցավոք, չեմ կարողանում այս մարդկանց տրամաբանությունը հասկանալ, վերլուծել: Իրենք պաթոլոգիկ օրինախախտ են:

Հիմա ամսի 17-ից հետո դատավոր Աննա Դանիբեկյանը կամ պետք է ներկայանար աշխատանքի, կամ եթե նրա աշխատանքի ներկայանալն անհնարին էր, ապա դատարանի նախագահը պետք է միջնորդության քննությունը փոխանցեր այլ դատավորի ըստ ԲԴԽ որոշման: Ոչ մեկն են անում, ոչ մյուսը, եւ ոչ մի բացատրություն մեզ չեն տալիս:

Արդեն դադարել են դատավորի աշխատակազմից մեր հեռախոսազանգերին պատասխանել: Դատարանի նախագահի աշխատակազմը ներկայացնում է անհասկանալի ինչ-որ բացատրություններ, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն թե օրենքի հետ, թե ԲԴԽ որոշման հետ»,-ասաց Ալումյանը՝ հավելելով, որ արդեն երկար ժամանակ է, որ դիմել են նաեւ ԲԴԽ-ին, բայց անարդյունք:

«Գիտեք, էստեղ գործ ունենք ահաբեկված դատական համակարգի հետ: Ցավոք սրտի վարչապետի ոչ ստանդարտ, ահաբեկչական քայլերն իրենց նպատակին ծառայել են: Դատարանների արգելափակումը, դատավորների հասցեին ամենավերջին արտահայտություններ անելը, վեթինգով սպառնալը, երբ ոչ սպառնացող, ոչ էլ նա, ում սպառնում էին, չգիտեին, թե դա ինչ է, ցավոք այդ ամենը հասել է իր նպատակակետին: Մենք գործ ունենք ահաբեկված դատական համակարգի հետ, որտեղ եզակի դատավորներ  պահպանել են իրենց մասնագիտական արժանապատվությունը, բայց միայն այդքանը»,-հայտարարեց փաստաբանը:

Երբ դատավորը Ռոբերտ Քոչարյանի հետ կապված ինչ-որ գործ է ստանում, իսկ դա միայն այս քրգործը չի, կան քաղաքացիական հայցեր այս գործի շրջանակներում, առանձին բողոքներ, դատավորների մեծ մասը դա համարում են պատիժ: Դատավորը մտածում է՝ ես հիմա հայտնվելու եմ մի վիճակում, որ օրենքը պահանջում է մի լուծում, մյուս կողմից ես չեմ կարող այդպես լուծել, որովհետեւ եթե այդպես անեմ, կարող է գան մեր դատարանը արգելափակեն կամ հրկիզեն: Եթե նախորդ անգամ արգելափակել են, պարզ չի, թե դրա հաջորդ աստիճանը որն է լինելու, ամեն ինչ կարելի է սպասել: Բայց ես կարծում եմ, որ կան դատավորներ, որոնք այս իրավիճակը գնահատում են որպես իրենց մասնագիտական եւ մարդկային որակները արտահայտելու մի միջոց»,- ասաց փաստաբանը:

Դիտարկմանը, որ մինչ այժմ երկու դատավոր իշխանության ցանկությանը հակառակ որոշումներ են կայացրել եւ մինչեւ հիմա չկան գնդակահարված, կախաղանմ բարձրացված դատավորներ, Ալումյանը պատասխանեց. «Գնդակահարված չունենք, միջնադարի պես խարույկների վրա ոչ մեկին չեն այրում, դա էլ որովհետեւ Եվրոպան դեմ կլիներ: Մթնոլորտը շատ նման է դրան»:

 Այս կապակցությամբ նա հիշեցրեց, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ, ով համարձակվել էր ազատել Քոչարյանին, գործ է հարուցել, նրա լիազորությունները կասեցվել են: «Այսօրվա դրությամբ դա այն առավելագույն վատությունն է, որը կարելի էր էդ դատավորներին անել: Դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ այդ սպառնալիքները, ատելության խոսքը, որ համացանցում լեփ-լեցուն է, ես չգիտեմ, թե դրանից ավել ի՞նչ անեն, երբ Եվրոպան առայժմ թույլ չի տալիս այրել խարույկի վրա»,- ընդգծեց փաստաբանը:

Հայկ Ալումյանն անդրադարձավ իր գործընկեր Սեւակ Թորոսյանի կարծիքին, որ տեղի ունեցածը պետական, պաշտոնական մահափորձ է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ. «Ես ինքս իմ հերթին տեսնում եմ վարչապետի կողմից մի հստակ ցանկություն՝ անել ամեն բան, որպեսզի հնորավորինս երկար պարոն Քոչարյանին պահել կալանքի տակ եւ որպեսզի հնարավորինս ծանր հետեւանքներ դա ունենա Քոչարյանի համար»,- ասաց փաստաբանը` հավելելով, որ միտում է նկատվում. ինչի մասին էլ որ խոսի Նիկոլ Փաշինյանը, վերջում նա վերադառնում է Ռոբերտ Քոչարյանի թեմային: Վարչապետի գրեթե բոլոր հրապարակային ելույթներն այդ ոգով են, նշեց Ալումյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ